Type:
Master
Speciality:
091601.04.7 - Ֆարմացիա
Specialisation:
091601.04.7 - Դեղերի որակի վերահսկում
Qualification awarded:
Ֆարմացիայի մագիստրոս
Programme academic year:
2022/2023
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա.
բակալավրի դիպլոմ դեղագիտության, դեղագործական քիմիայի և հարակից մասնագիտություներով (անալիտիկ քիմիա, ֆիզքիմիա, ֆիզիկա և այլն),
նույն մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է հարցազրույցով, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են մասնագիտական քննություն նախօրոք տրված հարցաշարով:

2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է՝
պատրաստել դեղանյութերի և դրանց բաղադրիչների կառուցվածքային հետազոտությունների, դեղահումքի և պատրաստի դեղաձևերի որակի հետազոտման ու գնահատման ուղղությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետներ, տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ դեղերի որակի հետազոտման ժամանակակից մեթոդների ուղղությամբ, ուսանողներին օժտել մասնագիտական կարողություններով նոր դեղաբանորեն ակտիվ մոլեկուլների նույնականացման, տարբեր դասերի դեղերի որակի հետազոտման ու գնահատման ուղղությամբ մասնագիտական գործունեություն ծավալելու համար:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող մեթոդներն ու սարքավորումները, նկարագրելու դրանց աշխատանքի հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները, որակի գնահատման վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերի բովանդակությունն ու պահանջները:
- Նկարագրելու դեղարտադրության որակի կառավարման և ապահովման, ինչպես նաև պատշաճ արտադրական գործունեություն ծավալելու հիմնական պահանջները, հիմնավորելու դեղարտադրության տարբեր փուլերում վերջնական և միջանկյալ արգասիքների որակի վերահսկման առանձնահատկությունները, անալիտիկ մեթոդների վալիդացման հիմնական բնութագրերը:
- Նկարագրելու դեղերի գործարանային և դեղատնային պատրաստման առանձնահատկություններն ու առանձին դասերի դեղաձևերի ՊԱԳ պահանջները համաձայն արտադրության տեխնոլոգիական սխեմաների ու սարքավորումների:
- Ձևակերպելու դեղերի դեղաբանական հատկություններին, կիրառման անհամատեղելիությանը և կենսամատչելիությանը վերաբերող հիմնախնդիրները:
- Ներկայացնելու դեղերի մանրէաբանական անալիզի հիմնախնդիրները, նկարագրել կենսաբժշկական նշանակության շտամմերը, ներառյալ դեղերի դեստրուկտոր մանրէները:
- Ներկայացնելու միջազգային և ԵԱՏՄ դեղագրքերի կառուցվածքը և դրանց օրենսդրական նշանակությունը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Վերլուծելու ֆարմանալիզի դասական և ժամանակակից եղանակները, բացահայտելու առավելություններն ու թերությունները, տալու համեմատական գնահատական:
- Իրականացնելու դեղանյութերի և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների նույնականացում՝ կառուցվածքային հետազոտությունների ժամանակակից անալիտիկական սարքավորումների կիրառմամբ:
- Իրականացնելու դեղահումքի և պատրաստի դեղերի որակի ուսումնասիրման, հսկման և գնահատման աշխատանքներ՝ ժամանակակից վերլուծական մեթոդների կիրառմամբ: Իրականացնելու դեղահումքի և պատրաստի դեղերի որակի ուսումնասիրման, հսկման և գնահատման աշխատանքներ՝ ժամանակակից վերլուծական մեթոդների կիրառմամբ:
- Գնահատելու դեղարտադրության որակի հսկման գործընթացները՝ համաձայն նորմատիվային փաստաթղթերի, ինչպես նաև ֆարմակոկինետիկ և քիմիաթունաբանական հետազոտություններում դեղերի ու միջանկյալ արգասիքների որակի հետազոտման ու հսկման կարևորությունը և անհրաժեշտությունը:Գնահատելու դեղարտադրության որակի հսկման գործընթացները՝ համաձայն նորմատիվային փաստաթղթերի, ինչպես նաև ֆարմակոկինետիկ և քիմիաթունաբանական հետազոտություններում դեղերի ու միջանկյալ արգասիքների որակի հետազոտման ու հսկման կարևորությունը և անհրաժեշտությունը:
- Դեղատնային պայմաններում վերլուծելու և իրականացնելու դեղանյութերի և պատրաստի դեղաձևերի որակական և քանակական անալիզի աշխատանքներ:
- Վերլուծելու և գնահատելու դեղագործական շուկայում առկա դեղապատրաստուկների և դրանց բաղադրիչների որակական ցուցանիշները, տալ համեմատական բնութագիր: Վերլուծելու և գնահատելու դեղագործական շուկայում առկա դեղապատրաստուկների և դրանց բաղադրիչների որակական ցուցանիշները, տալ համեմատական բնութագիր:
- Օգտվելու դեղագիտությանը և բժշկագիտությանը վերաբերվող տեղեկատվական աղբյուրներից (ինտերնետ, էլեկտրոնային գրադարաններ, գովազդային նյութեր, տեղեկագրեր, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), իրականացնել գովազդային գործառույթներ:
- Իրականացնելու պատրաստի արտադրանքի ներարտադրական հսկման միջոցառումներ և վալիդացման անհրաժեշտ աշխատանքներ, կազմելու գործողությունների ստանդարտ ընթացակարգեր:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Վերլուծելու փաստեր և կատարելու հետևություններ: Կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները տարբեր խնդիրներ ձևակերպելու և դրանց լուծման ուղիներ առաջարկելու համար:
- Վերլուծելու և գնահատելու մասնագիտության զարգացման հիմնահարցերի արդիականությունը և գերակա ուղղությունները դեղերի միջազգային համակարգերի պահանջներին համապատասխան:
- Մշակելու, վերլուծելու և ներկայացնելու հետազոտական և գիտագործնական գործունեության արդյունքները հոդվածների, հաշվետվությունների և զեկուցումների ձևով, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին:
- Մասնագիտական բնույթի տեղեկատվություն քաղել ուօտարալեզու աղբյուրներից, իրականացնելու մասնագիտական բնույթի հաղորդակցում:
4. Assessment methods
. եզրափակիչ քննություններ,
. եզրափակիչ և ընթացիկ ստուգումներ
. ինքնուրույն աշխատանք
. մագիստրոսական թեզի պաշտպանություն
. անհատական աշխատանքներ
. խմբային աշխատանքներ
. եզրափակիչ և ընթացիկ ստուգումներ
. ինքնուրույն աշխատանք
. մագիստրոսական թեզի պաշտպանություն
. անհատական աշխատանքներ
. խմբային աշխատանքներ
5. Graduates future career opportunities
«Ֆարմացիա» մասնագիտությամբ «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող կառույցներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Դեղարտադրող ընկերություններ
· դեղագետ-անալիտիկ
· որակի ապահովման մասնագետ
· որակի հսկման մասնագետ
Մատակարար կազմակերպություններ(ներմուծում, մեծածախ իրացում)
· որակի պատասխանատու անձ
Դեղերի որակի հսկման հավատարմագրված լաբորատորիաներ
· փորձագետ
· դեղագետ-անալիտիկ
Առողջապահության տեսչություն
· դեղագետ-տեսուչ
Դեղերի փորձագիտական կենտրոն
· որակի հսկման և գնահատման փորձագետ,
· փորձագետ
Գիտահետազոտական հաստատություններ
· հետազոտող գիտաշխատող,
Կթական հաստատություններ
· դասախոս
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց հետբուհական կրթությունը ինչպես ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ամբիոնների, այնպես էլ ԵՊԲՀ-ի և ՀՀ ԳԱԱ մասնագիտական ինստիտուտների ասպիրանտուրաներում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում կօգտագործվեն հետևյալ օժանդակ ռեսուրսները.
ժամանակակից անալիտիկ սարքավորումներով կահավորված գիտաուսումնական լաբորատորիաներ և աշխատասենյակներ, համակարգիչային տեխնիկայով հագեցած լսարաններ, հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ, էլեկտրոնային այլ ռեսուրսներ:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
· Մալազիայի միջազգային բժշկական համալսարան, «Անալիտիկ և դեղագործական քիմիա» մագիստրոսական կրթական ծրագիր
· King's College London, Կյանքի գիտություների և բժշկության ֆակուլտետ, «Դեղագործական անալիզ և որակի հսկում» մագիստրոսական կրթական ծրագիր
· ’Queens University Belfast , «Դեղագործական անալիզ» մագիստրոսական կրթական ծրագիր
· French University of Bordeaux, «Դեղերի և բնական արգասիքների անալիտիկ քիմիա» մագիստրոսական կրթական ծրագիր
· Մանչեստրի Համալսարան, կենսաբանության, բժշկության և առողջության ֆակուլտետ, «Ֆարմտեխնոլոգիա և որակի ապահովում» մագիստրոսական կրթական ծրագիր
· Դուբլինի տեխնոլոգիական համալսարան, «Դեղերի որակի հսկում» մագիստրոսական կրթական ծրագիր
· Temple University of Philadelphia, School of Pharmacy, «Նորմատիվային հարցեր և որակի ապահովում» մագիստրոսական կրթական ծրագիր
. Հնդկաստանի Գուջրալ Փունջաբի տեխնիկական համալսարանի (I.K. Gujral Punjab Technical University) «Ֆարմացիա» մասնագիտության «Դեղերի որակի ապահովում» մագիստրոսական կրթական ծրագիր

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտություննների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, ստեղծագործական, նորարական մոտեցում մատուցվող նյութին և ինտերակտիվ մեթոդների կիրառում,
· ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական ստեղծագործական-վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում, մասնագիտության դերի գիտակցում,
· առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն:
Հետազոտական
· Ֆարմացիայի և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ),
· մասնագիտական ոլորտում գիտական նախագծեր, ռեգլամենտներ մշակելու և իրականացնելու կարողություն,
· գիտական համագործակցության հաստատում տեղական և միջազգային գիտահետազոտական խմբերի հետ, համատեղ գիտական նախագծեր իրականացնելու ունակություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական պրոցեսում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում,
· ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ:
Հաղորդակցման
· հայերեն լեզվի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք, առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (անգլերենի A2 կամ B1 մակարդակին համապատասխան),
· թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր, մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն:
ՏՀՏ կիրառություն
· Դեղագործության ոլորտին վերաբերող տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու հմտություններ (ինտերնետ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ), դրանք գիտական աշխատանքում, դասընթացներում կիրառելու ունակություն,
· ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Այլ կարողություններ
· Էթիկայի նորմերի կրող, մարդասիրություն դրսևորող, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքների պահպանող,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Իրազեկվածություն ֆարմացիայի արդի հիմնախնդիրներին, ձեռքբերումներին, նորագույն մոտեցումներին, առղջապահության և կրթության ոլորտներում ներդվող ծրագրերին,
· ֆարմացիայի ոլորտը կարգավորող օրենքների, դրա զարգացման ռազմավարությունների, փաստաթղթերի, նորմատիվների իրազեկվածություն,
· համագործակցություն օտարերկրյա բուհերի «Ֆարմացիա» և հարակից մասնագիտական ստորաբաժանումների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ (համատեղ գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր),
· ֆարմացիայի ոլորտում նոր գաղափարների, մտահղացումների գեներացնում՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու և դրանց ներդնելու, ինչպես նաև նոր համագործակցություներ հաստատելու ուղղությամբ,
· մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող մեթոդների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած ինֆորմացիայի անալիզի, եզրահանգման և մեկնաբանության հմտություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Դեղագիտության կամ հարակից ոլորտներում գիտական աստիճանի առկայություն (գիտ. թեկնածու, դոկտոր և այլն) կամ դասավանդման փորձի բացակայության դեպքում՝ դեղարտադրության, դեղագործական գործունեության կազմակերպման ոլորտում առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ:
Մանկավարժական փորձ
· առնվազն 3 տարվա մանկավարժական փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներին:
Պրակտիկ աշխատանքի փորձ
դեղարտադրության, դեղագործական գործունեության կազմակերպման ոլորտում, գիտահետազոտական ինստիտուտներում և գիտաուսումնական հաստատություններում առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ:

9. Additional information about the programme
2012 թ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ստացվել է լիցենզիա (Կ-ԲԿ-000055) բժշկական բարձրագույն (մասնագիտական) ծրագրերի իրականացման (0405) <Դեղագիտություն> մասնագիտությամբ, որը 2014 թ վերալիցենզավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: