ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի համակարգմամբ իրականացվող «ԵՊՀ օրեր մարզերում» ծրագրի շրջանակում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսական և ուսանողական կազմն այցելել է Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզեր՝
մարզային աշակերտներին ծանոթացնելու և իրազեկելու ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի՝ բակալավրիատի ընդունելության, մասնագիտության արդիականության, աշխատաշուկայում հնարավորությունների մասին։
Աշակերտների բազմաթիվ հարցերը ստացել են սպառիչ պատասխաններ, դե իսկ կենտրոնը սիրով սպասում է իր ապագա ուսանողներին։