Ուսումնագիտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են գիտական սեմինարներ, քննարկումներ։ Նոյեմբերի 22-ին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մանկավարժության ամբիոնում տեղի ունեցավ «Սոցիալական մանկավարժության և մանկավարժական մարդաբանության առնչությունները» թեմայով քննարկում։
Քննարկման հիմնական բանախոսն էր մ․գ․թ․, դոցենտ Արևիկ Ղազարյանը։ Նա ներկայացրեց մանկավարժության երկու գիտաճյուղերի միջև եղած աղերսները, նմանություններն ու տարբերությունները, համադրեց փոխառնչությունները։
Բանախոսը հանգամանորեն պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին թեմային։