Type:
Master
Speciality:
061104.04.7 - Տեղեկատվական համակարգեր
Specialisation:
061104.04.7 - Տեղեկատվական համակարգերի կառավարում
Qualification awarded:
Ինֆորմատիկայի մագիստրոսի աստիճան
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգի»:
Ծրագրի դիմորդը պետք է ունենա.
· բակալավրի դիպլոմ բնագիտական որևէ մասնագիտությամբ,
· կոմպյուտարագիտությանը առնչվող առարկաների բավարար իմացություն,
· ծրագրավորման որոշակի փորձ,
· անգլերենի իմացություն եվրոպական լեզվական փաթեթի առնվազն A2 մակարդակով:
Ընդունելությունը կատարվում է գնահատվող հարցազրույցի հիման վրա:

2. Programme Objectives
Ծրագիրը նպատակ ունի ուսանողներին տրամադրել.
. տեղեկատվական համակարգերի կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և իմացություն (կոմպյուտերագիտության տեսական հիմունքների իմացություն, առարկայական տիրույթի վերլուծություն, որոշումների կայացում),
. գործնական մասնագիտական կարողություններ (տեղեկատվական համակարգերի ներդրում, նոր կիրառությունների մշակման ուղղորդում),
. ընդհանուր կարողություններ, որոնք կարող են օգտագործվել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում (տեղեկատվության տարատեսակ աղբյուրների օգտագործում, ունեցած գիտելիքների ստեղծագործաբար կիրառում, ռեսուրսների պլանավորում, մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում):

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- բնութագրելու ալգորիթմների, տվյալների մոդելների և հաշվողական համակարգերի վերլուծության և նախագծման տեսական հիմունքները,
- լուսաբանելու տվյալների պահպանման և պաշտպանության հիմնարար սկզբունքները,
- բնութագրելու բաշխված միջավայրերում պրոցեսների նախագծման և իրականացման սկզբունքները,
- մեկնաբանելու հեռահաղորդակցության և Web-տեխնոլոգիաները,
- պարզաբանելու տնտեսագիտական մոդելները, ֆինանսական գործառնությունները և էլեկտրոնային բիզնեսը,
- բնութագրելու բիզնես ուղղվածությամբ ծրագրային համակարգերի կառուցման մեթոդները,
- մեկնաբանելու տեղեկատվական համակարգերի օգտագործմանն ու կառուցմանն առնչվող իրավական և էթիկայի նորմերը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- ընտրելու և կառուցելու արդյունավետ ալգորիթմներ ու տվյալների պահպանման մոդելներ,
- ստեղծելու դինամիկ Web էջեր, մասնակցելու տվյալների բազաների և ցանցային կիրառությունների ստեղծման աշխատանքներին,
- օգտագործելու տարատեսակ մարքեթինգային ռազմավարություններ, ֆինանսական գործիքներ և իրականացնելու բիզնես գործընթացներ,
- անելու առաջարկներ տվյալ ոլորտի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ,
- կառուցելու նոր կիրառություններ տրված բիզնես ոլորտում օգտագործվող տեղեկատվական համակարգերի համար,
- դրսևորելու աշխատանքի բարձր արդյունավետություն` և՛ որպես խմբի անդամ, և՛ որպես խմբի ղեկավար:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտագործելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներ (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ),
- վերլուծելու խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները,
- ստեղծագործաբար կիրառելու ձեռք բերած գիտելիքները և ընկալելու նորերը,
- արդյունավետ պլանավորելու ռեսուրսները,
- պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր,
- պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:

5. Graduates future career opportunities
«Տեղեկատվական համակարգերի կառավարում» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՏՏ ոլորտում գործող ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Ծրագրային ապահովում արտադրող/մատակարարող ընկերություններ
. արտադրանքի կառավարիչ/մենեջեր,
. արտաքին պահանջների վերլուծաբան,
. ծրագրավորման թիմի կառավարիչ/մենեջեր:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումներ
. տեղեկատվական բաժնի կառավարիչ/մենեջեր,
. տեղեկատվական համակարգերի նախագծող,
. ներքին պահանջների վերլուծաբան,
. մշակման թիմի կառավարիչ/մենեջեր:
Խորհրդատվական ընկերություններ
. Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդատու
Հնարավոր աշխատավայրերն են. ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը, Կենտրոնական բանկը, տեղեկատվական համակարգեր օգտագործող այլ պետական հիմնարկները, ՏՏ ոլորտում գործող մասնավոր ձեռնարկությունները: Վերջին տասը տարվա տվյալները փաստում են, որ ծրագրի շրջանավարտները ամբողջությամբ անցնում են աշխատանքի իրենց մասնագիտությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Ծրագրի լավագույն շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ-ի, գիտությունների ազգային ակադեմիայի, Հայ-Ռուսական (սլավոնական) և այլ գիտակրթական հաստատությունների ասպիրանտուրաներում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· դասախոսությունների էլեկտրոնային ներկայացումներ,
· դասավանդման ժամանակակից սարքերով ապահովված լսարաններ,
· կրթական պրոցեսների ղեկավարման Moodle համակարգ,
. հեռահար ուսուցման լսարաններ:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ծրագիրը մշակվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ պետական կրթական չափորոշիչի հիման վրա և համապատասխանում է Նյու-Յորքի համալսարանի Կուրանտի ինստիտուտի “Information Systems” ծրագրին:
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի ծրագիր կազմելու հմտություն,
· դասաժամերը արդյունավետ օգտագործելու ունակություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
· ուսանողների հետ անհատական աշխատանք կազմակերպելու կարողություն։
Հետազոտական
· դասավադվող նյութը աջակցող գիտական աղբյուրներ օգտագործելու կարողություն,
· տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հետազոտական աշխատանքի փորձ (գրախոսվող ամսագրերում/ժողովածուներում տպագրված հոդվածներ),
· հետազոտական աշխատանքներ ղեկավարելու ունակություն:
Հաղորդակցման
· մասնագիտական վերլուծություններ, բանավեճեր, քննարկումներ, ներկայացումներ կազմակերպելու կարողություն,
· ուսումնական նյութը, հետազոտության արդյունքները պատշաճ ներկայացնելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· էլեկտրոնային կրթական ռեսուրսների օգտագործման կարողություն։ Մասնավորապես, - էլեկտրոնային նյութերի (ներկայացումներ, առաջադրանքներ և այլն) կառուցում, - քննությունների, քննարկումների և բանավեճերի կազմակերպում ուսուցման ղեկավարման համակարգի միջավայրում։
Այլ կարողություններ
· մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· բնագավառի արդի վիճակի իմացություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· տեղեկատվական համակարգերի վերլուծության և նախագծման սկզբունքների իմացություն,
· տեղեկատվական համակարգերի օգտագործման կարողություն,
· տվյալների վերլուծության և ղեկավարման արդի մոտեցումների իմացություն,
· տվյալագիտության ժամանակակից պարադիգմերի իմացություն,
· հեռահաղորդակցության և Web-տեխնոլոգիաների իմացություն,
· տեղեկատվական համակարգերում ֆինանսական հոսքերի ղեկավարման հիմունքների իմացություն,
· տեղեկատվական համակարգերի օգտագործմանն ու կառուցմանն առնչվող իրավական և էթիկայի նորմերի իմացություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն, ինչպես նաև մասնակցություն գիտաժողովների/աշխատաժողովների։ Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացներ դասավանդելու առնվազն 5 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների, Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների նյութերի առցանց 100% առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
«Տեղեկատվական համակարգերի կառավարում» ծրագիրը ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում 2008թ.-2016թ. գործող համանուն մագիստրոսական ծրագրի հետագա զարգացման արդյունքն է: Վերջինս ներդրվել էր ԵՊՀ-ում 2005 թվականին ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ հիմք ընդունելով Նյու-Յորքի համալսարանի Կուրանտի ինստիտուտի “Information Systems” ծրագիրը: