Type:
Bachelor
Speciality:
071401.02.6 - Էլեկտրոնիկա
Specialisation:
071401.02.6 - Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
Qualification awarded:
Ճարտարագիտության բակալավր
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը առկա ուսուցման համակարգում կատարվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) կարգ»-ի:
2. Programme Objectives
· պատրաստել կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում որակյալ կադրեր, որոնք տիրապետում են մասնագիտական ոլորտի հիմնարար և ժամանակակից տեսություններին ու մեթոդներին,
· պատրաստել մասնագետներ, որոնք կարող են աշխատել կիսահաղորդչային էլեկտրոնային սարքերի հետ, նախագծել տարատեսակ ինտեգրալ սխեմաներ և տեղյակ են ժամանակակից ինտեգրալ սխեմատեխնիկայի հիմնահարցերին,
տրամադրել գիտելիքներ նանոչափային համակարգերի առանձնահատկությունների, չափային քվանտացման էության, չափային քվանտացված համակարգերի և դրանց հնարավոր կիրառության բնագավառների մասին:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Թվարկել գործնականում կիրառվող կիսահաղորդիչների հիմնական տեսակները և դրանց առանձնահատկությունները,
- Բնութագրել կիսահաղորդչային սարքերում ընթացող ֆիզիկական երևույթները և դրանց օգտագործման հնարավորություններն ու հեռանկարներն էլեկտրոնիկայում,
- Նկարագրել կիսահաղորդչի վրա կիրառվող արտաքին ազդեցությունները և բացատրել կիսահաղորդչային սարքերի աշխատանքի սկզբունքը,
- Մեկնաբանել կիսահաղորդիչ նյութերի և սարքերի պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները,
- Ներկայացնել միկրոէլեկտրոնիկայի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները,
- Դասակարգել միկրոէլեկտրոնային տարատեսակ ինտեգրալ սխեմաների ֆունկցիոնալ հնարավորություններն ու աշխատանքի սկզբունքները,
- Բնութագրել կոմպոզիտային և բազմաբաղադրիչ կիսահաղորդչային նյութերի ֆիզիկական հատկությունները և կիրառական նշանակությունը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Նախագծել և պատրաստել կիսահաղորդչային սարքեր՝ հիմնվելով դրանց տեխնոլոգիական առանձնահատկությունների վրա,
- Գործնականում իրականացնել ժամանակակից ինտեգրալային ՄԴԿ և գերմեծ սխեմաների նախագծում և ավտոմատացված նախագծման համակարգչային ծրագրերի մշակում,
- Մասնագիտական ոլորտում տարբեր խնդիրներ լուծելու համար հմտորեն կիրառել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները,
- Հաշվարկել կիսահաղորդչի կողմից Էլեկտրամագնիսական ալիքների կլանման և ճառագայթման մեխանիզմները սպեկտրի տարբեր տիրույթի ֆոտոընդունիչների, ճառագայթիչների, օպտրոնի և արեգակնային մոդուլի պարամետրերի վերլուծության և նախագծման համար,
- Կիրառել չափային քվանտացման ֆիզիկական առանձնահատկությունները նանոկառուցվածքներում (նանոխողովակներ, մոլեկուլյար անցումներ և այլն) ընթացող էլեկտրոնային երևույթների մոդելավորման և փորձարկման համար,
- Հավաքագրել միկրոէլեկտրոնային սխեմաներին առնչվող քանակական և որակական տվյալներ՝ տարատեսակ ինտեգրալ սխեմաներ նախագծելու համար,
- Դրսևորելով քննադատական մտածողություն՝ վերլուծել և եզրահանգում կատարել նորագույն նանոէլեկտրոնային կառուցվածքների և սարքերի կարևորության և հեռանկարների մասին:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Ծավալել լիարժեք մասնագիտական գործունեություն, պատրաստել թեմատիկ զեկուցումներ, վերլուծել և ներկայացնել հետազոտությունների արդյունքները,
- Աշխատել գիտահետազոտական թիմում և որոշել հետագա ուսումնառության կամ աշխատանքի ուղիները,
- Ցուցաբերել ստեղծագործական մոտեցում մասնագիտական խնդիրները հետազոտելու և լուծումներ առաջարկելու ընթացքում:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Գնահատումն իրականացվում է համաձայն ԵՊՀ գիտական խորհրդի 2022 թ. ապրիլի 7-ի նիստում հաստատված «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի, ըստ տվյալ դասընթացի համար սահմանված չափանիշների:

5. Graduates future career opportunities
Շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, «National Instruments»-ի և ՀՀ ՏՏ ոլորտի ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում:
6. Resources and forms to support learning
Ուսանողներին հասանելի դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, էլեկտրոնային դասախոսություններ, համացանցային նյութեր: Դասավանդման ձևերը՝ սովորական լսարանային և էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ: Ամբիոնին կից գործում է «Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն», որի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու գործնական հմտություններ ինչպես կիսահաղորդչային միկրոէլնանոէլեկտրոնիկայի բնագավառում:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվել «ԵՊՀ բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը» , «ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշները», «ՀՀ որակավորումների ազգային շրջանակը» (հաստատված՝ ՀՀ կառավարության 2016թ. Հուլիսի 7-ի N714-Ն որոշմամբ) փաստաթղթերի պահանջները և համապատասխան դրույթները: Համեմատվել և հաշվի են առնվել մի շարք արտասահմանյան բուհերի փորձառությունը և բակալավրի ծրագրերի նմանատիպ կրթական չափորոշիչներն ու առարկայական հենանիշերը: Դրանք են.
Masachusets Institute of Technology. https://ocw.mit.edu/courses/find-by-department/
Delft University of Technology:
National Research Tomsk State University:
Masachusets Institute of Technology. https://ocw.mit.edu/courses/find-by-department/
Delft University of Technology:
National Research Tomsk State University:
8. Requirements for the academic staff
1. Ընդհանուր կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· ուսանողակենտրոն կրթամեթոդական դասավանդման կարողություն,
· դասավանդման ինտերակտիվ և նորարական մեթոդների մշակման և կիրառման կարողություն:
Հետազոտական
· հետազոտության մեթոդաբանության քանակական և որակական իմացություն,
· հետազոտական նախագծեր մշակելու, իրականացնելու և ղեկավարելու կարողություն:
ՏՏ կիրառություն
· բազային, համակարգչային հմտություններ,
· ինտերակտիվ և հեռավար դասանցկացման հմտություններ:
2. Մասնագիտական կարողություններ
· գիտության և տեխնոլոգիական զարգացման ժամանակակից միտումների համատեքստում բնագավառի զարգացման հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու կարողություն,
· համակարգչային մոդելավորման, սարքերի ծրագրավորման և նյութագիտության արդի հիմնախնդիրների և ժամանակակից միտումների մասին գիտելիքներ,
· մասնագիտական բնագավառի մեթոդական և կիրառական բնույթի խնդիրների ուսումնասիրման կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
· գիտական աստիճան և/կամ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում ֆիզիկայի կամ հարակից ոլորտում,
· վերջին 5 տարում առնվազն մեկ գիտական և/կամ մեթոդական հրատարակության առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն մեկ մասնակցություն միջազգային գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումներին և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:

9. Additional information about the programme
չկա