ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի շրջանակում կայացավ բադմինթոնի առաջնությունը, որին մասնակցեցին 8 բուհերի թիմեր:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Էլեն Տիրատուրյանը մենախաղի մրցապայքարում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:
Զուգախաղի մրցապայքարում 1-ին մրցանակային տեղը գրավեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Անահիտ Ջիլիկյանը և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Էլեն Տիրատուրյանը:
Նշենք, որ համալսարանի հավաքական թիմի մարզիչն է ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս Արսեն Գալոյանը:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում շարունակական հաջողություններ: