Human Rights and Democratization (Belarus)
Master's programme
Ծրագրի մասին
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը հիմնադրվել է 2010 թ. «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք» (EIDHR) ֆինանսական աջակցությամբ: Այն մեկամյա (60 կրեդիտ) միջմասնագիտական ծրագիր է, որը ներառում է իրավական, քաղաքագիտական և միջմասնագիտական մոդուլներ:
Այն Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ հիմնադրված «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական յոթ ծրագրերից մեկն է․
- Եվրոպա (Վենետիկ),
- Հարավարևմտյան Եվրոպա (Բոլոնիա ու Բոսնիա և Հերցեգովինա),
- Աֆրիկա (Պրետորիա),
- Լատինական Ամերիկա (Բուենոս Այրես),
- Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (Բանկոկ),
- Կովկաս (Երևան),
- Միջին Արևելք (Բեյրութ)։
Ընդունելության պահանջները
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր այն դիմորդների համար, ովքեր ունեն առնվազն բակալավրի աստիճան, տիրապետում են անգլերենին և ռուսերենին, ունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների թեմաներին առնչվող մասնագիտական հետաքրքրություն։
Գիտական, մասնագիտական փորձը վերը նշված բնագավառներում կդիտվի որպես առավելություն։
Ծրագրի նպատակը
Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են մարդու իրավունքների և ժողովրդավարացման հիմնախնդիրները Արևելյան գործընկերության և հետխորհրդային այլ երկրներում: Այն նախատեսում է ուսանողների ակադեմիական շարժունություն և դասախոսների փոխանակում, ուսուցողական այցելություններ եվրոպական կառույցներ և մասնակից երկրներ: Ծրագիրն իրականացվում է անգլերենով:
Առավելությունները
Մարդու իրավունքներ «Գլոբալ Կամպուս» ցանցը, որը համակարգում է Վենետիկի մարդու իրավունքների և ժողովրդավարացման եվրոպական միջհամալսարանական կենտրոնը, այսօր ներառում է ավելի քան 100 համալսարաններ և ունի 300-ից ավելի շրջանավարտներ: «Գլոբալ Կամպուս»-ը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների հետ:
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրն իրականացվում է հինգ համալսարանների համագործակցությամբ: Մասնակից համալսարաններն են՝
- Երևանի պետական համալսարան (համակարգող),
- Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան,
- Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարան,
- Մոլդովայի պետական համալսարան,
- Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարան։
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը համագործակցում և իրականացնում է ուսուցում տարածաշրջանի առաջատար համալսարանների` Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային, Կենտրոնական Ասիայի ամերիկյան , Մոլդովայի պետական և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանների հետ: Ծրագրի բաղկացուցիչ տարրերից է ուսանողների ակադեմիական շարժունակությունը: Ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր ուսանող ստանում է հնարավորություն ուսանելու համագործակցող համալսարաններից մեկում` մասնագիտանալով քաղաքական, իրավական և այլ ուղղություններով:
Առաջին կիսամյակն անցկացվում է Երևանի պետական համալսարանում:
Երկրորդ կիսամյակն անցկացվում է գործընկեր համալսարաններից որևէ մեկում՝ հիմնված մոդուլի մասնագիտացման վրա.
- Իրավական մոդուլը՝ Մոլդովայի պետական համալսարան,
- Իրավական մոդուլը՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան,
- Սոցիալ-տնտեսական իրավունքների մոդուլը` Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարան,
- Միջմասնագիտական մոդուլը՝ Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարան։
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի արտադրական և ուսումնական պրակտիկայի տևողությունը չորս շաբաթ է: Յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի ընտրելու կամ առաջարկելու իր նախընտրած միջազգային կազմակերպությունը կամ պետական կառույցը, ինչպես Հայաստանում, այնպես էլ գործընկեր երկրներից մեկում:
Ծրագրի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցնում են ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարություններում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, «Սեյվ դը չիլդրեն»-ում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Ղազախստանում ՄԱԿ-ի գրասենյակներում, Ուկրաինայում ԵՄ պատվիրակությունում, Վրաստանում Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրման նախարարի գրասենյակում, ինչպես նաև Հայաստանի և գործընկեր երկրների հասարակական կազմակերպություններում։