Ս․թ․ հունիսի 19-24-ը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Ա․ Փիլոյանը, ուսումնական լաբորատորիայի վարիչ Ս․ Տերտերյանը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Ա. Ապրոյանը մասնակցեցին Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (Շվեդիա) կազմակերպված գիտաժողովին, որն անցկացվում էր «Erasmus+ GeoTAK» ծրագրի շրջանակում։
Հետազոտական և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերող գիտաժողովին մասնակցում էին նաև Բելգիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Ղրղզստանի համալսարանների ներկայացուցիչները:
Գիտաժողովի ընթացքում ոլորտի հայտնի մասնագետները «Նորարարությունն ու ձեռներեցությունը երկրատեղեկատվական համակարգերի միջոցով» խորագրով դասախոսություններ կարդացին, այնուհետև մասնակիցները կատարեցին գործնական աշխատանքներ։
Քննարկվեցին նաև ծրագրի շրջանակում կայանալիք հանդիպումները և կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ հետագա քայլերը։
Գիտաժողովի ընթացքում ոլորտի մի շարք հայտնի մասնագետներ դասախոսություններ կարդացին «Նորարարությունն ու ձեռներեցությունը երկրատեղեկատվական համակարգերի միջոցով» թեմայով, որի շրջանակում մասնակիցներին առաջադրվեցին գործնական հանձնարարություններ։
Գիտաժողովի ընթացքում քննարկվեց նաև ծրագրի շրջանակում կայանալիք հանդիպումները և կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ գործողությունները։