2023 թվականի օգոստոսի 29-ին Երևանի պետական համալսարանում առկա և առցանց ձևաչափով կայացել է «Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» խորագրով միջազգային գիտակիրառական գիտաժողովը։
Գիտաժողովն անցկացվել է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում իրականացվող ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի «Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը» և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ՀՀՌՀ-2020» միջազգային մրցույթի շրջանակում իրականացվող «Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» թեմաների շրջանակում։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի, Սանկտ Պետերբուրգի հիդրոօդերևութաբանության համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (Գիտության և բարձր տեխնոլոգիաների դաշնային կենտրոն) հետ համատեղ։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են բազմաթիվ զեկուցումներ՝ նվիրված հիդրոօդերևութաբանության առջև ծառացած արդի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին։
Ելույթով հանդես են եկել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանության համալսարանի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնի դոցենտ Եկատերինա Վլադիմիրին, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (Գիտության և բարձր տեխնոլոգիաների դաշնային կենտրոն) տնօրեն Մաքսիմ Բեդիլոն, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի ժ․պ․ Շահեն Խաչատրյանը։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հատուկ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանության համալսարանին՝ ի դեմս Եկատերինա Վլադիմիրովնա Գայդուկովայի և Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին՝ ի դեմս Նատալյա Ֆրոլովայի (նախագծի գիտական խորհրդատու)՝ գիտաժողովի կազմակերպման գործում նրանց ունեցած ներդրման, գիտական թեմաների իրականացման գործընթացներին մասնակցելու, աջակցելու և համագործակցելու համար, ինչպես նաև գիտաժողովի կազմակերպիչ մյուս կազմակերպություններին, այդ թվում՝ ԵՊՀ-ին՝ ի դեմս ռեկտոր Հ․ Հովհաննիսյանի և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Շ․ Խաչատրյանին՝ աջակցության և կազմակերպման համար։
Գիտաժողովին մասնակցում էին ՌԴ պետական հիդրոօդերևութաբանության համալսարանի, Բելառուսի պետական համալսարանի, Խարկովի Վ. Կարազինի անվան ազգային համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի, Լեռնային Ալթայի պետական համալսարանի, Յուգորսկի պետական համալսարանի, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի, Բրետսկի պետական տեխնիկական համալսարանի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի, Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Խ․ Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները։