Type:
Master
Speciality:
054201.05.7 - Աշխարհագրություն
Specialisation:
054201.05.7 - Հասարակական աշխարհագրություն
Qualification awarded:
Աշխարհագրության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«Ընդունելությունը կատարվում է ըստ «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունման կարգ»-ի (հաստատված ԵՊՀ ԳԽ 2022թ. մայիսի 26-ի N9/2 որոշմամբ)»: Մագիստրատուրա ընդունվելիս բակալավրի համապատասխան մասնագիտությամբ շարունակողների ընդունելությունը անցկացվում է առանց քննության, իսկ այլ մասնագիտություն ունեցող դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության ամբիոնի կողմից կազմված հարցաշարով քննություն։
2. Programme Objectives
· ուսանողներին տալ հասարակական աշխարհագրության և տարածաշրջա- նային քաղաքականության մշակման ու իրականացման վերաբերյալ հիմ- նարար գիտելիքներ,
· օժտելու ուսանողներին հասարակական աշխարհագրության տեսության և մեթոդաբանության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներով,
· Խթանել աշխարհագրության, մասնավորապես՝ տնտեսական, սոցիալական և քաղաքական աշխարհագրության մասնագիտության շարունակականության ապահովման և գիտական կադրերի պատրաստման գործընթացին,
· Զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ իրակա- նացնելով խորացված ուսուցում հասարակական (սոցիալ-տնտեսական) աշխարհագրության և տարածաշրջանային քաղաքականության բնագավառներում, տալ խորը տեսական հենք՝ հասարակական աշխարհագրական ժամանակակից հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու համար:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնելու ժամանակակից հասարակական (սոցիալ- տնտեսական) աշխարհագրության հիմնական տեսությունները և հայեցակարգերը,
- վերարտադրելու հասարակական աշխարհագրական հետազոտություններ կատարելու մեթոդներն ու սկզբունքները
- մեկնաբանելու տարածաշրջանային քաղաքականության մշակման և իրականացման հիմնական ուղղությունները
- պարզաբանելու հասարակական տարածքային համակարգերի ձևավորման և զարգացման գործընթացները
- հիմնավորելու մակրո, մեզո և միկրո մակարդակներում առկա տարածաշրջանային սոցիալ-տնտեսաաշխարհագրական հիմնախնդիրները
- ներկայացնելու կառավարման մեթոդները, որոշումներ ընդունելու և իրագործելու ընթացակարգերը
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կիրառելու հասարակական (սոցիալ-տնտեսաաշխարհագրական) նյութերի և տվյալների հավաքման, պահպանման և մշակման մեթոդները
- օգտագործելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հասարակական աշխարհագրական հետազոտություններ կատարելու համար
- ծավալելու ինքնուրույն մասնագիտական գործունեություն և իրականացնելու հետազոտական աշխատանքներ՝ այդ թվում նաև մանկավարժության բնագավառում
- իրականացնելու տարածաշրջանային հետազոտություններ և վերլուծություններ
- գնահատելու տարածաշրջանային զարգացման միտումները և առկա հիմնախնդիրները
- աշխատելու երկրների, մարզերի, տարածաշրջանների և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին
- գործնականում իրականացնել տարածաշրջանային տարբեր մակարդակի տարածքային և վարչական միավորների կառավարման աշխատանքներ
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվելու տեղեկատվության տարբեր ոլորտներից
- կիրառելու ստացած գիտելիքները պրակտիկայում, ձևակերպելու և լուծելու խնդիրներ
- աշխատելու հետազոտական խմբերում և ղեկավարելու այն
- վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար ռեսուրսները
- պատրաստելու գիտական զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր
- իրականացնելու տարբեր վիճակագրական տվյալների հիման վրա ռազմավարական պլանավորում
4. Assessment methods
Գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ-ում գործող 2022 թ.-ի «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի։
Ելնելով բանավոր կրթական ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի՝
· եզրափակիչ գնահատումով դասընթացներ,
· առանց եզրափակիչ գնահատման դասընթացներ,
· առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացներ,
· ստուգարքային դասընթացներ։
Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը /միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն, եզրափակիչ քննություն։ Մեկ մոդուլի առավելագույն արդյունարար գնահատականը 20 միավոր է, իսկ գնահատման դրական նվազագույն շեմը 10 միավոր։
Ընդհանուր կրթական կառուցամասի մոդուլները, այդ թվում նաև պրակտիկաները, գնահատվում են ստուգարքի ձևով։ Մագիստրոսական թեզը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով։

5. Graduates future career opportunities
Շրջանավարտները կարող են իրենց ուսումնառությունը շարունակել ասպիրանտուրայում, աշխատանքի անցնել կրթական և հետազոտական կարգի հիմնարկներում, տարածաշրջանային-հետազոտական վերլուծական կենտրոն- ներում, ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարության տարբեր բաժիններում, քաղաքապետարաններում, մասնակցել համայնքային զարգացման ծրագրերի մշակման և այլ աշխատանքների:
6. Resources and forms to support learning
Ծրագրով սահմանված վերջնարդյունքները ձեռք բերելու համար ուսանողները կօգտվեն տպագիր մասնագիտական ուսումնական և գիտական գրականությունից, էլեկտրոնային, համացանցային և տեսաձայնային նյութերից: Դասավանդման
ընթացքում կօգտագործվեն համակարգչային կահավորված լսարանների ընձեռնած տարբեր հնարավորությունները և միջոցները:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ծրագիրը մշակելիս օգտագործվել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան, Ս.Պետեր- բուրգի և Ստավրոպոլի Հյուսիսկովկասյան համալսարանների տվյալ մասնագի- տության (հասարակական/սոցիալ-տնտեսական աշխարհագրության) համանման կրթական ծրագրերը, ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների չափորոշիչները:
8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական՝
· Դասավանդվող առարկայի ծրագրերի, օրացույցային պլանների կազմման հմտություններ,
· Սահմանել և հիմնավորել կիրառվող մեթոդի առանձնահատկությունները,
· Դասավադման ինտերակտիվ մեթոդների իմացություն:
Հետազոտական
· Գիտական աղբյուրներ մշակելու, անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի օգտագործման հմտություններ,
· Մասնագիտական ոլորտում առաջադրվող խնդիրներ լուծելու և հավաստի եզրահանգումներ անելու հմտություններ,
· առկա խնդիրները վերլուծելու, գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները առաջ քաշելու և նոր գաղափարներ զարգացնելու հմտություններ
Հաղորդակցման
· Լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
Հետազոտության արդյունքները ներկայացնելու, վերլուծելու և քննարկելու կարողություն,
· Օտար լեզվի իմացություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի՝ Word, Exsel, PowerPoint) հմտություններ,
· Մասնագիտական ժամանակակից ծրագրերի օգտագործման հմտություններ,
· Ցուցադրական նյութի պատրաստման և ներկայացման կարողություններ:
Այլ կարողություններ
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Ժամանակային ռեսուսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· ներկայացնել ԱՏՀ ծրագրերը և լանդշաֆտա-էկոլոգիական ուսումնասիրությունների մոդելավորման սկզբմունքները
· ներկայացնել ժամանակակից հասարակական (սոցիալտնտեսական) աշխարհագրության հիմնական տեսությունները և հայեցակարգերը,
· վերարտադրել հասարակական աշխարհագրական հետազոտություններ կատարելու մեթոդներն ու սկզբունքները,
· մեկնաբանել տարածաշրջանային քաղաքականության մշակման և իրականացման հիմնական ուղղությունները,
· պարզաբանել հասարակական տարածքային համակարգերի ձևավորման և զարգացման գործընթացները
· հիմնավորել մակրո, մեզո և միկրո մակարդակներում առկա տարածաշրջանային սոցիալ-տնտեսաաշխարհագրական հիմնախնդիրները:
· կիրառել հասարակական (սոցիալ-տնտեսաաշխարհագրական) նյութերի և տվյալների հավաքման, պահպանման և մշակման մեթոդները,
· օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հասարակական աշխարհագրական հետազոտություններ կատարելու համար,
· ծավալել ինքնուրույն մասնագիտական գործունեություն և իրականացնել հետազոտական աշխատանքներ՝ այդ թվում նաև մանկավարժության բնագավառում
· իրականացնել տարածաշրջանային հետազոտություններ և վերլուծություններ
· գնահատել տարածաշրջանային զարգացման միտումները և առկա հիմնախնդիրները
· գործնականում իրականացնել տարածաշրջանային տարբեր մակարդակի տարածքային և վարչական միավորների կառավարման աշխատանքներ
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Գիտական աստիճան կամ կոչում աշխարհագրության ոլորտում և կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա ԲՈՒՀ-ում ստացած մագիստրոսի կոչում,
· Վերջին հինգ տարվա ընթացքում 3 գիտական կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
Մանկավարժական փորձ
· Մասնագիտական դասընթացների դասավանդման կամ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն 2 տարվա փորձ,
· Վերջին 5 տարվա ընթացքում որակավորման բարձրացման դասընթացների մասնակցություն:
Այլ պահանջներ՝
· Դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· Ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 3.0 (գործող դասախոսների համար):

9. Additional information about the programme
Ծրագիրը հատուկ դերակատարություն ունի, քանի որ այն միակն է ՀՀ ԲՈՒՀ-ական համակարգում և նպատակաուղղված է նաև աշխարհագրական (մասնավորապես՝ սոցիալ-տնտեսաաշխարհագրական) գիտության շարունակականության և այդ ոլորտում գիտական ներուժի վերարտադրության ապահովմանը: