«Կիրառական արաբագիտություն» կրթական ծրագիրը բաղկացած է բացառապես նեղ մասնագիտական դասընթացներից, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: Կրթական ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է տարածաշրջանային արդի հիմնախնդիրների վերլուծության, արաբագիտության, քաղաքագիտության, լեզվաբանության և մշակութաբանության հիմնահարցերին: Կրթական ծրագրի շրջանակում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք համագործակցում են նաև միջազգային լավագույն կրթական հաստատությունների հետ։
Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է։
Կրթական ծրագրի ուսման վարձը յուրաքանչյուր տարվա համար կազմում է 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր։
Ընդունելության քննության
ՀԱՐՑԱՇԱՐ
- Օմայյան խալիֆայություն
- Ալիի և Մուավիայի պայքարը
- Օմայյան խալիֆայությունն իր հզորության գագաթնակետին (Աբդ ալ Մալիք, Վալիդ)
2․ Աբբասյան խալիֆայություն
- Աբբասյան տոհմի հաստատումը (Աբու Մուսլիմի ապստամբություն, Աբու Ջաֆար ալ Մանսուր)
- Աբբասյան խալիֆայությունը Հարուն ալ Ռաշիդի և ալ Մամունի ժամանակաշրջանում
- Մուհամադ Ալիի իշխանության հաստատումը Եգիպտոսում․ բարեփոխումները
- Մ. Ալիի իշխանության հաստատումը Եգիպտոում 19-րդ դարի սկզբում
- Մ. Ալիի բարեփոխումները կրթական, գյուղատնտեսության, պետական կառավարման, ռազմական ոլորտներում
- Սայքս-Պիկոյի համաձայնագիրը
- Արաբական երկրների բաժանման գաղտնի բանակցությունները
- «Սայքս-Պիկո» ծրագրի նպատակները
- Արաբական երկրների բաժանման գոտիները
- Իսրայել պետության հռչակումը
- Իրավիճակը Պաղեստինում Երկրորդ աշխարհամարտից հետո
- Պաղեստինում երկու պետություններ ստեղծելու մասին ՄԱԿ-ի որոշումը
- Իսրայել պետության հռչակումն ու արաբա-իսրայելյան առաջին պատերազմը
- Քեփմ-Դևիդի համաձայնագրի ստորագրումն ու արաբական երկրների արձագանքը
- Արաբական աշխարհը Քեմփ-Դևիդի նախօրեին
- Քեմփ-Դևիդի խաղաղության գործընթացը
- Եգիպտոսն ու Արաբական երկրների լիգան Քեմփ-Դևիդից հետո
- Քաղաքացիական պատերազմը Լիբանանում 1975-1990 թթ., պատճառները
- Սոցիալ-քաղաքական նոր ճգնաժամը Լիբանանում
- Քաղաքացիական երկրորդ պատերազմի պատճառները
- Հայերը քաղաքացիական պատերազմի տարիներին
- Մուհամմադ մարգարեի կյանքն ու գործունեությունը
- Մուհամմադի մեքքայական քարոզի առանձնահատկությունը
- Մուհամմադի իրավարար գործունեությունը Մադինայում
- Շիիզմ
- Իմամ Ջաֆար աս Սադիկի գործունեությունը և ջաֆարիական մազհաբը
- Իսնաաշարիականության կրոնաքաղաքական բովանդակությունը
- Սուֆիզմը՝ մուսուլմանական փիլիսոփայության միստիկ ուղղություն
- Սուֆիզմի առաջացման պատմական նախադրյալները. զուհդի շրջան
- Սուֆիական տեսության ձևավորումը. թասավուֆի շրջան
- Սուֆիական ճանապարհը (տարիկա), կանգառները (մակամ), վիճակները (հալ)
- Մուսուլմանական ռեֆորմացիա
- Ջամալ ալ-դին ալ-Աֆղանիի գաղափարախոսությունը
- Մուհամմադ Աբդոյի գործունեությունը և հիմնական ստեղծագործությունները
Գրականության ցանկ
1. Denny F., An Introduction to Islam, Taylor & Francis, 2015․
2. The Encyclopedia of Islam, Brill․
3. Hodgson M. , The Venture of Islam, Volume 1, The Classical Age of Islam, University of Chicago Press, 2009․
4. Hodgson M., The Venture of Islam, Volume 2, The Expansion of Islam in the Middle Periods, University of Chicago Press, 2009․
5. Hodgson M. , The Venture of Islam, Volume 3, The Gunpowder Empires and Modern Times, University of Chicago Press, 2009․
6. Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հատոր 3-րդ, Երևան, 2006։
7. Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հատոր 4-րդ, Երևան, 2007։
Հետադարձ կապ՝
Էլհասցե՝ arabicstudies@ysu.am