Ընդունելության քննության հարցաշար
- Հայկական լեռնաշխարհը
- Հայ ժողովրդի կազմավորումը
- Հայաստանը Ք. ա. 3-2-րդ հազարամյակներում
- Վանի թագավորությունը (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ)
- Երվանդունիների թագավորությունը Ք. ա. 6-3-րդ դարերում
- Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության ստեղծումը. Արտաշես Ա
- Հայաստանն Առաջավոր Ասիայի հզոր տերություն. Տիգրան 2-րդ Մեծ
- Հայ- հռոմեական պատերազմները (Ք. ա. 69-66 թթ.)
- Արտավազդ 2-րդի ներքին և արտաքին քաղաքականությունը
- Մեծ Հայքի թագավորությունը վերջին Արտաշեսյանների օրոք
- Արշակունիների թագավորության հաստատումը Հայաստանում: Տրդատ 1-ին
- Հին հայկական մշակույթը (հնագույն ժամանակներից մինչև Ք. ա. 3-րդ դար)
- Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Տրդատ 3-րդ
- Արշակ 2-րդի ներքին և արտաքին քաղաքականությունը
- Պապ Արշակունու ներքին և արտաքին քաղաքականությունը
- Մեծ Հայքի թագավորության 387 թ. բաժանումը. Արշակունիների թագավորության անկումը
- Մեսրոպ Մաշտոցը և հայոց գրերի գյուտը
- Մովսես Խորենացին և նրա «Հայոց Պատմութիւն»-ը
- Հայկական մշակույթը 5-8-րդ դարերում
- 450-451 թթ. Վարդանանց պատերազմը: Ավարայրի ճակատամարտը
- 481-484 թթ. Վահանանց պատերազմը: Նվարսակի հաշտությունը
- Հայաստանը 6-րդ դարում
- Արաբական արշավանքները Հայաստան: 652 թ. հայ-արաբական պայմանագիրը
- Ազատագրական պայքարը արաբական տիրապետություն դեմ 8-9-րդ դարերում
- Հայաստանի անկախության վերականգնումը 9-րդ դարի 2-րդ կեսին: Աշոտ Ա
- Բագրատունիների թագավորությունը 9-11-րդ դարերում
- Աղանդավորական շարժումները Հայաստանում 4-11-րդ դարերում
- Զաքարյանների իշխանությունը
- Կիլիկիայի հայկական իշխանությունը
- Հայկական թագավորության հռչակումը Կիլիկիայում. Լևոն Մեծագործ
- Կիլիկիայի թագավորությունը 1219-1375 թթ.
- Հայկական մշակույթը 9-14-րդ դարերում
- Հայ ազատագրական շարժումները 15-17-րդ դարերում
- Իսրայել Օրին և հայ ազատագրական շարժումը
- Ազատագրական պայքարը Արցախում 1722-1730 թթ.
- Ազատագրական պայքարը Սյունիքում 1722-1730 թթ.
- Հովսեփ Էմինը և հայ ազատագրական շարժումը
- Մադրասի ազատագրական խմբակը
- Հայաստանի ազատագրության ծրագրերը 18-րդ դարի վերջին
- Հայկական մշակույթը 15-18-րդ դարերում
- Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին (1801-1829 թթ.)
- 1836 թ. եկեղեցական կանոնադրությունը
- Արևմտահայերի Ազգային Սահմանադրությունը
- Զեյթունի 1862 թ. ապստամբությունը
- 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը: Հայկական հարցի միջազգայնացումը
- Հայ ազատագրական խմբակները (1869-1885 թթ.)
- Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը. ծրագրերը
- Հայդուկային շարժումը
- Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի կենսագործման սկիզբը. Հայկական կոտորածները 1894-1896 թթ.
- Հայ ազգային-ազատագրական պայքարը 1894-1896 թթ.
- Արևելյան Հայաստանը 20-րդ դարի սկզբին. 1903 թ. հունիսի 12-ի օրենքը
- Ազգային-ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին: Սասունի 1904 թ. ապստամբությունը
- Հայկական հարցը 1912-1914 թթ.
- Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը: Կամավորական շարժումը
- Հայոց մեծ եղեռնը
- Ինքնապաշտպանական կռիվները 1915 թ.
- 1917 թ. Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները և Հայաստանը
- 1918 թ. թուրքական արշավանքը Հայաստան: Մայիսյան հերոսամարտերը
- Հայաստանի Հանրապետություն հռչակումը: Բաթումի պայմանագիրը
- Հայկական հարցը Փարիզի կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը
- 1920 թ. թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը
- Խորհրդային իշխանության հաստատումը Հայաստանում
- Արցախի հիմնահարցը 1918-1921 թթ.
- Զանգեզուրի գոյամարտը 1918-1921 թթ.: Գարեգին Նժդեհ
- Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը և Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագիրը
- Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը 1920-1930-ական թթ.
- Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ Աշխարհամարտին
- Սփյուռքահայերի Մեծ հայրենադարձությունը
- Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը 1945-1991 թթ.
- Արցախյան շարժման նոր փուլը (1988-1994 թթ.)
- Հայաստանի անկախության հռչակումը
- ՀՀ ներքին քաղաքականությունը 1991-2018 թթ.
- ՀՀ արտաքին քաղաքականությունը 1991-2018 թթ.
- Հայկական մշակույթը 1945-2018 թթ.
- Հայրենիք-Սփյուռք առնչությունները 1991-2018 թթ.
Գրականության ցանկ
- Հայ ժողովրդի պատմություն, խմբ. Ստ. Մելիք – Բախշյանի, Երևան, 1975:
- Հայ ժողովրդի պատմություն, խմբ. Վ. Ա. Պարսամյանի , Երևան, 1979:
- Հայոց պատմություն. հիմնահարցեր, խմբ. Հր. Սիմոնյանի, Երևան, 2012: