Yerevan State University
YSU Faculty of History (Yerevan, Abovyan 52, YSU 6th building, 2nd floor, room 318)
Thursday, february 22, 2024
Ս․թ․ փետրվարի 22-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում կանցկացվի սեմինար, որի շրջանակում ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Տիգրան Ղանալանյանը կներկայացնի «Արտագաղթը Խորհրդային Հայաստանից 1956-1991 թթ.» թեմայով զեկուցում։
Սեմինարի ժամանակ կքննարկվեն արտագաղթի պատճառներին, ծավալներին վերաբերող հարցեր, ինչպես նաև ԽՍՀՄ, ԱՄՆ պետությունների, սփյուռքահայ կառույցների մոտեցումը այդ հարցին, գործընթացի ազդեցությունը ինքնության փոխակերպման վրա: Անդրադարձ կկատարվի նաև արտագաղթի հետևանքներին խորհրդահայերի նորահաստատ երկրներում, նրանց համարկմանը տեղի հայկական համայնքներին: