Ս․թ․ մարտի 13-ին՝ ժամը՝ 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում կանցկացվի սեմինար, որի շրջանակում Պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մ․ Գաբրիելյանը, Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Է․ Մինասյանը, Պատմության ֆակուլտետի գրասենյակի վարիչ-դեկանի տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ Հ․ Մխոյանը, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Տ․ Ղանալանյանը կներկայացնեն «1920 թ. թուրք-հայկական պատերազմի արտացոլումը 1920-1940-ական թթ. հայկական մամուլում» թեմայով զեկուցում։
Սեմինարի շրջանակում կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունների ու հնարավոր զարգացումների վերաբերյալ ունեցած ակնկալիքները, պատերազմի լուսաբանման առանձնահատկությունները: Անդրադարձ կկատարվի պատերազմում պարտության պատճառների, Խորհրդային Ռուսաստանի ու դաշնակից երկրների դերակատարության, ապատեղեկատվության և այլ հարցերի մեկնաբանմանը ժամանանակից հայկական մամուլում: