Public Relations and Communication Technologies
Master's programme
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերից է «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ»-ը, որը հանրային կապերի և հաղորդակցության մասնագետների պատրաստման առկա ուսուցման համակարգով կրթական ծրագիր է:
Այն հնարավորություն է տալիս դինամիկ և ինտերակտիվ միջավայրում զարգացնելու հաղորդակցման հմտությունները՝ տեսականորեն հիմնավորված և գործնականում կիրառելի:
PR մագիստրոսական ծրագրում ուսանողները սովորում են՝
- հանրային կապերի պլանավորում և կառավարում,
- հետազոտելու և վերլուծելու կարողություն,
- արտաքին և ներքին ռազմավարական հաղորդակցության իրականացում,
- կրեատիվ և քննադատական մտածողություն,
- թվային հաղորդակցության պլանավորում և կառավարում (սոցիալական ցանցեր, բլոգ, կայք, թվային հարթակներ),
- կորպորատիվ PR,
- իմիջ ձևավորելու առանձնահատկություններ,
- բրենդինգ,
- մեդիա հարաբերություններ,
- PR տեխնոլոգիաներ և գործիքներ,
- թիմային աշխատանքի յուրահատկություններ:
Կրթական ծրագրի մրցակցային առավելությունները
- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսի որակավորումը հնարավորություն է տալիս աշխատելու Հայաստանի և արտերկրի բազմաթիվ առաջատար ընկերություններում:
- Կրթական ծրագրում դասախոսում են Հայաստանում հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի հեղինակավոր մասնագետներ և գիտնականներ:
- Ուսանողները հնարավորություն ունեն պրակտիկան անցնելու Հայաստանի PR ոլորտի առաջատար կազմակերպություններում, ինչպես նաև ընդգրկվելու տեղական և միջազգային ոչ ֆորմալ կրթության կարճաժամկետ ծրագրերում:
- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR կրթական ծրագիրը սովորեցնում է ստեղծել ռազմավարական հաղորդակցության տեքստային, վերբալ և վիզուալ բովանդակություն (կոնտենտ):
PR մագիստրոսական ծրագրում ուսումը շարունակելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն բակալավրի կրթական աստիճան: