Public Relations and Communication Technologies
Master's programme
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր (PR) և հաղորդակցային տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետներ: Կրթական ծրագրի շրջանակում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները նպաստում են ուսանողների հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
Հանրային կապերի (PR) մասնագետներն ամբողջ աշխարհում միջնորդ են հասարակություն-պետություն փոխհարաբերություններում: Հանրային կապերի գրագետ կիրառման դեպքում մասնագետները կնպաստեն կառույցի «հանրային կերպարի» ձևավորմանը, թափանցիկ աշխատելաոճին, կազմակերպության ներսում աշխատող և կազմակերպությունից դուրս գտնվող թիրախային լսարանի գործունեության գնահատմանն ու խրախուսմանը: Հանրային կապերի կարևորագույն խնդիրներից մեկը ԶԼՄ-ի հետ աշխատանքն է, քանի որ վերջիններս հանրային կարծիքի ձևավորման կարևորագույն գործիքներից են:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում մագիստրոսական ծրագրի ներառումը հնարավորություն է ընձեռել ոլորտով հետաքրքրվողներին տալու լիարժեք կրթություն հանրային կապերի, լրատվամիջոցների հետ գրագետ հաղորդակցվելու, իմիջի, բրենդի, գովազդի, լոբբիստական աշխատանքի, ճառագրի, շուկայագիտության հրապարակայնության, մասնագիտական առանձնահատկությունների մասին:
Մագիստրոսական ծրագիրը լավագույն հնարավորությունն է ստեղծում Հայաստանում PR մասնագետների վերապատրաստման, գիտելիքների փոխանցման և աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ պատրաստելու համար: