Ս.թ. մարտի 11-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցություններ» դասընթացի շրջանակում կազմակերպվեց վարպետության դաս:
«Տեղեկատվական ներազդեցության փիլիսոփայական առանձնահատկությունները» թեմայով վարպետության դասի շրջանակում մագիստրանտների հետ քննարկվեցին տեղեկատվական ներազդեցության առանձնահատկությունները մարքեթինգի ոլորտում:
Վարպետության դասի բանախոսն էր «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի համակարգային նորարարությունների գծով տնօրեն, հաղորդակցությունների ոլորտի փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը:
Քննարկման նպատակն էր ուսանողներին ներկայացնել մարքեթինգային գործիքների կարևորությունը տեղեկատվության ճիշտ ընկալման տեսանկյունից։