Ս.թ. ապրիլի 8֊ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության երրորդ կուրսում թեմայով դասախոսություն կարդաց հրավիրյալ բանախոս, «Հյուսիսային փայլ» ՍՊԸ կառուցապատող ընկերության գործադիր տնօրեն Թամարա Մանուկյանը։
«Ֆինանսական կառավարման խնդիրները կառուցապատման ոլորտի կազմակերպություններում» թեմայով դասախոսությունն անցկացվեց «Ձեռնարկության էկոնոմիկա» դասընթացի շրջանակում (դասախոս` Վ. Գյոզալյան)։
Բանախոսության շրջանակում ներկայացվեցին ՀՀ շինարարության ոլորտի զարգացման հիմնական միտումներն ու մարտահրավերները, հիփոթեքային շուկայի ակտիվացմամբ պայմանավորված դրական և բացասական հնարավոր ազդեցությունները տնտեսության վրա, կառուցապատող ընկերություններում ֆինանսների կառավարման հիմնական նպատակադրումները, ինչպես նաև ներքին և արտաքին միջավայրերի ազդեցություններով պայմանավորված խնդիրները։ Բանախոսությունն անցավ ինտերակտիվ քննարկման ձևաչափով։
Ուսանողները մասնագետից ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները։