ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար կազմակերպվեց վարպետության դաս` «Մարքեթինգային արշավների ստեղծում, իրականացում լոկալ և միջազգային շուկաներում» թեմայով:
Վարպետության դասի բանախոսն էր «Scorpio Creative» մարքեթինգային կազմակերպության հիմնադիր տնօրեն Հելեն Գեղամյանը։ Հանդիպման նպատակը մագիստրանտների շրջանում մարքեթինգային արշավների կազմակերպման պրակտիկ օրինակների դիտարկումն ու վերլուծությունն էր:
Հելեն Գեղամյանը ներկայացրեց մի քանի մարքեթինգային արշավների օրինակներ՝ առանձնահատուկ նշելով պրակտիկ առաջադրանքների կատարման ժամանակ ակադեմիական գիտելիքի, վերլուծական, քննադատական հմտությունների կարևորությունը։ Բանախոսն անդրադարձավ ոլորտի առանձնահատկություններին, բարդություններին, բիզնեսի զարգացման գործում մարքեթինգի առանցքային դերին՝ ներկայացնելով նաև իր մասնագիտական փորձը։