Ծրագրի ընդունելության չափանիշները և պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա առնվազն ՀՀ եռաստիճան միջնակարգ ընդհանուր կամ դրան համարժեք այլ կրթություն:
Ընդունելությունը կատարվում է «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և ՀՀ Կառավարության՝ 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն: ՀՀ կառավարության՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1521-Ն որոշման համաձայն՝ ծրագրի դիմորդները ընդունելության համար պետք է հանձնեն հետևյալ միասնական քննությունները՝
- մաթեմատիկա (գրավոր),
- հայոց լեզու և գրականություն (գրավոր) կամ օտար լեզու (գրավոր)։
Այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների: Այս դեպքում դիմորդը միանգամից ընդունվում է կրթական ծրագրի երկրորդ կուրս։
Բակալավրիատի առկա ընդունելություն
ԵՊՀ կայքէջի «Ընդունելություն» բաժնում Դուք կգտնեք ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկություններ, կծանոթանաք ընդունելության կարգին, առկա մասնագիտություններին, տեղերի քանակին և վարձաչափերին, դիմորդների հայտերի շարժին, նախորդ տարիների անցողիկ շեմերին և կատարված փոփոխություններին։
Դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով (+374 60) 710 777 հեռախոսահամարին կամ գրելով dimord@ysu.am էլհասցեին։
Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար ստորև նշված ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին։
1-ին և 2-րդ փուլերով ընդունելության մասին
Բակալավրիատի ընդունելության 1-ին փուլի (ընդունելության կարգի 15-րդ կետ) փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10 ներառյալ, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն:
Բակալավրիատի ընդունելության երկրորդ փուլով (ընդունելության կարգի 16-րդ կետ) դիմորդները ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով ս․թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն։
Լրացուցիչ փուլ (թափուր)
Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են ս․թ․ հուլիսի 18-ին։ Հրապարակելուց հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում հնարավորություն ունեն մասնակցելու լրացուցիչ փուլի (թափուր) մրցույթին (ընդունելության կարգի 70-րդ կետ)։ Լրացուցիչ փուլի (թափուր) մրցույթին մասնակցելու համար մեկ կամ ավելի բուհերի մինչև 6 մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը դիմորդները www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս․թ․ հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ, հուլիսի 26-ին՝ մինչև ժամը 18։00-ն։
Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։ Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս․թ․ հուլիսի 30-ին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ առկա ուսուցման հիմնական փուլի ընդունելության ցուցակները հուլիսի 18-ին, իսկ լրացուցիչ (թափուր) փուլի ընդունելության ցուցակները հուլիսի 30-ին կտեղադրվեն ԵՊՀ պաշտոնական կայքէջում:
Առկա ուսուցմամբ ընդունված դիմորդները, առկա ուսուցման ընդունելության կարգի 89-րդ կետի համաձայն, պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում նաև գնահատականների վերաբերյալ ԳԹԿ տված վկայագիրը, պետք է սեպտեմբերի 1-ին ներկայացնեն համապատասխան ֆակուլտետի դեկանատ։
Մինչև սեպտեմբերի 1-ը որևէ փաստաթուղթ դիմորդը ԵՊՀ չի ներկայացնում։
Պահանջվող փաստաթղթեր
1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
2. լուսանկար (3x4 չափսի) - 1 հատ,
3. անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
4. գնահատականների վերաբերյալ ԳԹԿ կողմից տրված վկայագիր (բնօրինակը),
5. զինվորական գրքույկ (բնօրինակը) (առկայության դեպքում),
6. արտոնություններից օգտվելու դեպքում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթեր։
2023-2024 ուստարվա ընդունող հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը
ԵՊՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ ժամը 9:30-ից 17:00-ն, ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ից 16։00-ն, մայիսի 10-ին՝ ժամը 9:30-ից 18։00-ն։
Հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի և տոն օրեր
Հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ հանձնաժողովն աշխատում է ժամը 10:00-ից 17:00-ն։
Հանգստյան օր` կիրակի
Ընդունող հանձնաժողով
Հեռ.` (+374 60) 710 777 (ներքին՝ 87-77)
Էլհասցե` dimord@ysu.am