
International Economic Relations
Master's programme
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:

Ծրագրի նպատակը
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել տնտեսագետ-մասնագետներ, որոնք կարող են աշխատել մշակութային տարբեր միջավայրերում` հաշվի առնելով վարքագծի սոցիալական և տնտեսական տարբեր նորմեր և կանոններ: Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ պետական կամ մասնավոր այն ընկերություններում, որոնց գործունեությունը կապված է արտաքին հատվածի հետ, ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալած միջազգային տնտեսական կազմակերպությունների գրասենյակներում։
Առավելությունները
Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր երկրի (առավել ևս ՀՀ նման փոքր զարգացող երկրների) համար միջազգային տնտեսական հարաբերությունների դերը գնալով մեծանում է՝ ուսանողների մրցակցային առավելություններն առավել ակնհայտ են դառնում:
Կարիերայի հնարավորությունները
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել հանրապետությունում գործող միջազգային այնպիսի տնտեսական կազմակերպությունների գրասենյակներում, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, ՄԱԿ-ի տնտեսական կառույցները, ՀՀ-ում գտնվող տարբեր երկրների դեսպանատները:
ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների զգալի մասն ունի արտաքին տնտեսական կապերով զբաղվող վարչություններ և բաժիններ, որտեղ կարող են աշխատել տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները: ՀՀ-ում գործող առևտրային բանկերը զբաղվում են արտաքին առևտրի ֆինանսավորման հարցերով, միջազգային վարկերի սպասարկումով, արժութաֆինանսական գործարքներով, միջազգային տարբեր բանկերի հետ թղթակցային հարաբերություններով: Ծրագրի շրջանավարտները կարող են զբաղվել նշված բոլոր գործառույթներով: