Type:
Master
Speciality:
042101.12.7 - Իրավագիտություն
Specialisation:
042101.12.7 - Դատական իրավունք և փաստաբանություն
Qualification awarded:
իրավագիտության մագիստրոս
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից 2022 թ.-ի մայիսի 26-ի թիվ 9/2 որոշմամբ հաստատված Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
2. Programme Objectives
1. ուսանողին տրամադրել խորը, համակարգված և համակողմանի գիտելիքներ մասնավոր իրավունքի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության դատական և արտադատական ընթացակարգերի վերաբերյալ,
2. ուսանողին սովորեցնել վերլուծել և մեկնաբանել քաղաքացիական և քաղաքացիադատավարական օրենսդրության դրույթները, դրանց կիրառման պրակտիկան,
3. զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները մասնավոր իրավունքի ոլորտում հետազոտություններ իրականացնելու նպատակով:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել ընդհանրական և ոլորտային իրավական կարգավորման ազդեցության գնահատման բովանդակությունը և նշանակությունը իրավունքի արդյունավետության և իրավունքի համապատասխանության կոնցեպցիաների համատեքստում,
- բացատրել իրավունքների պաշտպանության դատական և արտադատական ընթացակարգերի հիմնարար սկզբունքները, առանձին փուլերը և ինստիտուտները,
- նկարագրել ՀՀ և արտասահմանյան երկրների ոլորտային օրենսդրության աղբյուրները, դրանց մեկնաբանման և կիրառման հիմնարար սկզբունքները, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն հավաքելով, վերլուծելով, դասակարգելով, համակարգված և համակողմանի փաստարկներով մեկնաբանելով նաև օտարալեզու տեղեկատվությունը,
- նկարագրել մասնավոր իրավունքի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության առանձին ընթացակարգերի ոլորտներում հետազոտությունների իրականացման մեթոդները, պետաիրավական երևույթների ընդհանուր օրինաչափությունները, իրավագիտության մեթոդաբանական, փիլիսոփայական, մարդաբանական հիմունքները, պետաիրավական երևույթների նկատմամբ սոցիոլոգիական մոտեցումները,
- բացատրել ՀՀ-ում դատական ակտերի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների առանձնահատկությունները և քննարկել նշված որոշումների իրավական կարգավորման հիմունքները,
- քննարկել քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևերով վարույթների առանձնահատկությունները, դրանց դատավարական կարգը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- մեկնաբանել մասնավոր-իրավական հարաբերությունների ոլորտը կարգավորող, ինչպես նաև ընթացակարգային օրենսդրության դրույթները, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն հավաքելով, վերլուծելով, դասակարգելով, համակարգված և համակակողմանի փաստարկներով մեկնաբանելով նաև օտարալեզու տեղեկատվությունը,
- գնահատական տալ և լուծումներ առաջարկել ոլորտին առնչվող բարդ գործնական խնդիրներին և գործնական իրավիճակներին,
- կազմել քաղաքացիաիրավական, վարչաիրավական և դատավարական իրավահարաբերությունները միջնորդավորող փաստաթղթեր, իրավական ակտերի նախագծեր,
- կիրառել մասնավոր-իրավական հարաբերությունների և դրանցից բխող վեճերի լուծման ընթացակարգերի իրավական կարգավորման ոլորտում հետազոտությունների իրականացման մեթոդները:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվել տեղեկատվության տարատեսակ, այդ թվում՝ օտարալեզու աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային),
- պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները,
- արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում, այդ թվում՝ բազմամշակութային միջավայրում, գործունեություն ծավալելիս, կայացնելու իրավիճակից բխող գործնական որոշումներ,
- ներկայացնել զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ, քաղաքականության համառոտագրեր, ստեղծագործաբար կիրառել ու կատարելագործելունեցած գիտելիքները, մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը համակողմանիորեն և փաստարկված կերպով ներկայացնել, բացատրել, ինչպես նաև՝ ստանալ իրավագիտության ոլորտին առնչվող տեղեկատվություն, գաղափարներ, տրամաբանորեն հիմնավորելիր տեսակետները, այդ թվում՝ գիտական բանավեճերի ընթացքում:
4. Assessment methods
· Առանց եզրափակիչ գնահատմամբ դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն` 7-9 բալ, որոնք կարող են անցկացվել գրավոր կամ բանավոր ձևով: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն՝6-8 բալ և եզրափակիչ քննություն՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն մեկը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-6 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-6 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Առանց ընթացիկ քննության ավարտվող դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչն է եզրափակիչ քննությունը՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Միայն եզրափակիչ ստուգարքով գնահատվում են ընդհանուր կրթական կառուցամասի դասընթացը:
Ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական ատենախոսության պաշտպանության ձևով:

5. Graduates future career opportunities
Ծրագրի շրջանավարտները կարող են արդյունավետ աշխատանք կատարել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում, իրավախորհրդատվական (փաստաբանական) գրասենյակներում, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում մշտապես գործող առևտրային արբիտրաժներում՝ զբաղեցնելով իրավաբանական բարձրագույն կրթություն պահանջող ցանկացած հաստիք:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
· ՀՀ Որակավորումների ազգային շրջանակ,
· Համբուրգի, Մանհայմի, Հայդելբերգի, Ուտրեխտի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի պետական համալսարաններում նմանատիպ մագիստրոսական ծրագրին առաջադրվող պահանջները և ուղենիշերը
· Համբուրգի, Մանհայմի, Հայդելբերգի, Ուտրեխտի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի պետական համալսարաններում նմանատիպ մագիստրոսական ծրագրին առաջադրվող պահանջները և ուղենիշերը
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point, moodle ) հմտություններ,
Այլ կարողություններ
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Քաղաքացիական և քաղաքացիադատավարական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը տիրապետելու կարողություն,
· քաղաքացիական իրավունքի և դատավարության տեսության դրույթները մեկնաբանել կարողություն,
· ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի բովանդակությունն ու էությունը բացահայտելու կարողություն,
· ՀՀ Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեկնաբանել կարողություն,
· օրենսդրության մեջ և պրակտիկայում առկա բացերը, թերություններն ու առավելությունները բացահայտելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում իրավագիտության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում, կամ իրավակիրառ պրակտիկայում, դատախազի, փաստաբանի մասնագիտական բավարար փորձ.
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և /կամ աշխատաժողովների
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդմանև /կամ վերապատրաստում (թրեյնինգ ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և /կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ իրավապահպան, փաստաբանական կամ դատական համակարգում` քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, իրավախորհրդատու։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
Ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ձեռք կբերի միջինբնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից