- Main
- Group
- Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան ստեղծվել է 2015 թվականին նախկինում գործող Թաղանթների կենսաէներգետիկայի և կենսաֆիզիկայի, ինչպես նաև Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիաների վերաձևափոխման արդյունքում:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է.
- մանրէների և բույսերի կենսաքիմիա,
- մանրէների կենսաէներգետիկա,
- բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիա,
- թափոնների վերամշակում և կենսավառելիքի ու կենսազանգվածի ստացում,
- բուսական լուծամզվածքների ազդեցության կենսաքիմիական մեխանիզմներ,
- խմորման և շնչառության պայմաններում մանրէների գլոբալ կարգավորիչների կենսաքիմիական և կենսաֆիզիկական մեխանիզմներ:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Խմորման պայմաններում մանրէներում մրջնաթթվի և ջրածնի նյութափոխանակության ուսումնասիրում, մասնավորապես ածխածնի մեկ կամ մի քանի խառնուրդների յուրացման պայմաններում տարբեր մանրէների կենսաէներգետիկական պարամետրերի որոշում՝ թաղանթային պոտենցիալ և ներբջջային pH, հիդրոգենազների և մրջնաթթու դեհիդրոգենազների ակտիվության որոշում, ռեդօքս պոտենցիալի դերի պարզաբանում:
- Օրգանական տարբեր թափոնների վերամշակում և կենսազանգվածի ու կենսավառելիքի ստացում։ Մասնավորապես՝ սուրճի, գարեջրի, գինու և օրգանական այլ թափոնների վերամշակում և կենսաջրածնի, կենսաէթանոլի և կենսաբութանոլի արտադրության ուսումնասիրում։
- Տարբեր խմորասնկերում և բակտերիաներում օսմոսային սթրեսի ազդեցության մեխանիզմների պարզաբանում թաղանթակապ ֆերմենտների վրա։
- Մրջնաթթվային (Foc) և սաթաթթվային (Dcu) տեղափոխիչների ուսումնասիրում խմորման և արտաքին տարբեր գործոնների փոփոխման պայմաններում:
- Մանրէներում տարբեր կարգավորիչների (Crp, Fnr, ArcA) դերի պարզաբանում խմորման և շնչառության պայմաններում ածխածնի մեկ կամ մի քանի խառնուրդների յուրացման դեպքում միջավայրի տարբեր pH-ներում։
- Մանրէներում կենսաքիմիական ուղիների ուսումնասիրում ածխածնի տարբեր աղբյուրների և դրանց խառնուրդների յուրացման, միջավայրի՝ արտաքին տարբեր գործոնների ազդեցության պայմաններում:
- Բուսական ծագման միացությունների կենսաբանական ակտիվության ուսումնասիրում հակաբակտերիական ակտիվության, դրա հնարավոր մեխանիզմների ուսումնասիրում, մասնավորապես՝ բուսական ծագմամբ միացությունների ազդեցությամբ միկրոօրգանիզմների թաղանթ-ասոցացված հատկությունների ուսումնասիրում, տարբեր միկրոօրգանիզմների ֆերմենտների ակտիվության ուսումնասիրում, հակաբիոտիկ-կայուն մանրէների կիրառմամբ բուսական միացությունների հակաբիոտիկ-մոդուլացնող ակտիվության ուսումնասիրում:
- Հակաօքսիդանտային և հակաբորբոքային ակտիվության և դրանց հնարավոր մեխանիզմների ուսումնասիրում, մասնավորապես՝ քիմիական տարբեր թեստերի կիրառմամբ (DPPH, FRAP, TBARs, ABTS, Գրիսի թեստ) հակաօքսիդանտության նախնական թեստավորում, բջջային հակաօքսիդանտային ակտիվության թեստավորում, տարբեր թեստ-համակարգերում բուսական միացությունների ազդեցությամբ հիմնական հակաօքսիդանտային ֆերմենտների ակտիվության և բորբոքային ցիտոկինների ուսումնասիրում;
- Քաղցկեղային և նորմալ բջջային տարբեր գծերում բուսական ծագման միացությունների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրում, մասնավորապես՝ բջջատոքսիկության և միտոքոնդրիալ ակտիվության թեստավորում՝ MTT թեստով, կարցինոգենեզի գործընթացում ընդգրկված ֆերմենտների ակտիվության փոփոխության ուսումնասիրում:
Համագործակցություն
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարան, Մյունխեն, Գերմանիա,
- Համբուրգի տեխնիկական համալսարան, Համբուրգ, Գերմանիա,
- Բեռլինի տեխնիկական համալսարան, Բեռլին, Գերմանիա,
- Մարթին Լյութերի անվան Հալլե Վիտենբերգի համալսարան, Հալլե, Գերմանիա,
- Կադիսի համալսարան, Կադիս, Իսպանիա,
- Վալյադոլիդի համալսարան, Վալյադոլիդ, Իսպանիա,
- Լոնդոնի Թագավորական քոլեջ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա,
- Բարիի համալսարան, Բարի, Իտալիա,
- Բուրգունդիայի Ֆրանշ-Կոնտե համալսարան, Դիժոն, Ֆրանսիա,
- Գդանսկի տեխնոլոգիական համալսարան, Գդանսկ, Լեհաստան,
- Ֆրանսիայի ազգային գյուղատնտեսության ինստիտուտ, Նարբոն, Ֆրանսիա,
- Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Փասադենա, ԱՄՆ,
- Տոկիոյի գյուղատնտեսության ինստիտուտ, Տոկիո, Ճապոնիա,
- Սեյֆուլինի անվան ագրոտեխնիկական համալսարան, Աստանա, Ղազախստան,
- ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ,
- ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ:
Աշխատակիցներ
- Կարեն Արմենի Թռչունյան
- Աննա Արշակի Փոլդայան
- Նաիրա Ժորայի Սահակյան
- Անահիտ Վելլերի Վասիլյան
- Կարինե Մարտինի Գրիգորյան
- Հեղինե Խաժակի Գևորգյան
- Հռիփսիմե Հովիկի Պետրոսյան
- Լիանա Մանվելի Վանյան
- Անուշ Ռոլանդի Բաբայան
- Անահիտ Համբարձումի Շիրվանյան
- Մերի Կարենի Իսկանդարյան
- Թամարա Էդուարդի Աբաղյան
- Անի Ալեքսանդրի Հարությունյան
- Ալվարդ Մկրտչի Մինասյան
- Լիլիթ Գնելի Գրիգորյան
- Գոհար Սարգիսի Ազբեկյան
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
- Vanyan L, Kammel M, Sawers RG, Trchounian K. Evidence for bidirectional formic acid translocation in vivo via the Escherichia coli formate channel FocA. Archives of Biochemistry and Biophysics 2024 752, 109877. (Q1)
- Poladyan A, Trchounian K, Paloyan A, Minasyan E, Aghekyan H, Iskandaryan M, Khoyetsyan L, Aghayan S, Tsaturyan A, Antranikian G. Valorization of whey-based side streams for microbial biomass, molecular hydrogen, and hydrogenase production. Applied Microbiology and Biotechnology 2023 107, 4683-4696. (Q1)
- Ginovyan M., Babayan A., Shirvanyan A., Minasyan A., Qocharyan M., Kusznierewicz B., Koss-Mikołajczyk I., Avtandilyan N., Vejux A., Bartoszek A., Sahakyan N. The Action Mechanisms, Anti-Cancer and Antibiotic-Modulation Potential of Vaccinium myrtillus L. Extract. Discovery Medicine. 2023, 35: 590-611. (Q1)
- Mirzoyan S, Aghekyan H, Vanyan L, Vassilian A, Trchounian K. Coffee silverskin as a substrate for biobased production of biomass and hydrogen by Escherichia coli. International Journal of Energy Research. 2022 46:23110-23121. (Q1)
- Trchounian A. Trchounian K. Fermentation revisited: how do microorganisms survive under energy-limited conditions?. Trends in biochemical sciences. 2019 44:391-400. (Q1)
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի մանրէաբանական կենսավերականգնման խումբ
Մանրէաբանական կենսավերականգնման գիտական խումբը ստեղծվել է 2023 թվականին ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հատկացրած «Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության» ծրագրի շրջանակում:
Խմբի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է.
- դասական մանրէաբանություն,
- մոլեկուլային մանրէաբանություն,
- էկոլոգիական մանրէաբանություն,
- մանրէներում մետաղակայունության մեխանիզմների ուսումնասիրում,
- կենսաինֆորմատիկ հետազոտություններ։
Խմբում գործող հիմնական գիտական ուղղությունները
- ՀՀ հանքարդյունաբերական տարածքներում մանրէների տարածվածության ուսումնասիրում դասական մանրէաբանական և ժամանակակից մոլեկուլային կենսաբանության մեթոդների կիրառմամբ:
- Մանրէների նույնականացում դասական մանրէաբանական մեթոդներով, API ախտորոշիչ թեստերի, ինչպես նաև 16S ՌՆԹ գեների և ամբողջական գենոմների սեքվենավորման եղանակով:
- Մետագենոմ հետազոտությունների արդյունքում ստացված հաջորդականությունների կենսաինֆորմատիկ վերլուծություն առցանց հասանելի տարբեր գործիքների կիրառմամբ:
- Մանրէներում մետաղակայունության մեխանիզմների ուսումնասիրում ԻԺ-ՊՇՌ մեթոդի կիրառմամբ:
- Մետաղակայուն մանրէների կողմից թունավոր մետաղների արտաբջջային և ներբջջային կենսակուտակման ունակության ուսումնասիրում:
Համագործակցություն
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- Նորվեգիայի Բերգենի համալսարանի կենսաբանական գիտությունների ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդի լաբորատորիա,
- ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ,
- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ:
Աշխատակիցներ
- Արմինե Արմենի Մարգարյան – խմբի ղեկավար
- Հովիկ Հարությունի Փանոսյան
- Դիանա Համլետի Ղևոնդյան
- Սոնա Հազարապետի Նիկոլյան
- Մանե Մարտունիկի Թադևոսյան
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
- Burkhardt C, Baruth L, Meyer-Heydecke N, Klippel B, Margaryan A, Paloyan A, Panosyan HH, Antranikian G. Mining thermophiles for biotechnologically relevant enzymes: evaluating the potential of European and Caucasian hot springs. Extremophiles. 2024 28:5. (Q2)
- Margaryan A. Diversity and application of heavy-metal resistant microbes. Microbes in Microbial Communities: logical and Applied Perspectives. 2022:153-174.
- Panosyan H, Margaryan A, Birkeland NK. Anoxybacillus karvacharensis sp. nov., a novel thermophilic bacterium isolated from the Karvachar geothermal spring in Nagorno-Karabakh. International Journal of Systematic and Evolutionary Microbiology 2021 71. (Q1)
- Saghatelyan A, Margaryan A, Panosyan H, Birkeland NK. Microbial diversity of terrestrial geothermal springs in Armenia and Nagorno-Karabakh: a review. Microorganisms. 2021 9:1473 (Q2)
- Margaryan A, Panosyan H, Mamimin C, Trchounian A, Birkeland NK. Insights into the bacterial diversity of the acidic Akhtala mine tailing in Armenia using molecular approaches. Current Microbiology. 2019 76 462-469. (Q2)
Contacts
Լաբորատորիայի վարիչ՝
կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյան
Հեռ.՝ 45-35 (ներքին)
Էլհասցե՝ k.trchounian@ysu.am