- Main
- Group
- Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիա
Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիա
Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիան հիմնադրվել է 2005 թ.:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է`
- նուկլեինաթթուների-լիգանդ փոխազդեցության ուսումնասիրություն (երկշղթա ԴՆԹ-ի, միաշղթա ՌՆԹ-ի հետ տարբեր մեխանիզմներով կապվող կենսաբանորեն ակտիվ միացությունների հետազոտություն),
- կենսաբանորեն ակտիվ, այդ թվում՝ դեղաբանական միացությունների փոխազդեցությունը միաշղթա ԴՆԹ-ի, ինչպես նաև սինթետիկ, դեզօքսիհոմոպոլինուկլեոտիդների հետ,
- արյան շիճուկային սպիտակուց ալբումինի հետ ԴՆԹ-հատկորոշիչ միացությունների փոխազդեցություններ,
- միլիմետրային տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների ներազդեցությունը կազմավորման տարբեր մակարդակներում գտնվող կենսաբանական համակարգերի վրա:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Կենսամակրոմոլեկուլների՝ ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի և սպիտակուցների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների փոխազդեցության հետազոտությունները կլանման սպեկտրասկոպիայի մեթոդներով,
- Նուկլեինաթթուների, սպիտակուցների և դրանց համալիրների՝ կենսաբանորեն ակտիվ միացությունների հետ հետազոտությունների ուսումնասիրությունը ՈՒՄ-դենատուրացիայի մեթոդով,
- Կենսամակրոմոլեկուլների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապման վերլուծությունը Սկետչարդի մեթոդով,
- Կենսամակրոմոլեկուլների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների համալիրների ֆլուորեսցենտային հատկությունների ուսումնասիրությունը:
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի «Թունաբանական հետազոտությունների» լաբորատորիա,
- ՀՀ ԳԱԱ «Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի «Հեղուկաֆազ ազատ-ռադիկալային ռեակցիաների» լաբորատորիա,
- Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) մոլեկուլային, բջջային և զարգացման կենսաբանության ամբիոն,
- ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոն,
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոն,
- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոն:
Աշխատակիցներ
- Պողոս Հովհաննեսի Վարդևանյան
- Արա Պետիկի Անտոնյան
- Մարինե Աշոտի Փարսադանյան
- Մարիամ Աշոտի Շահինյան
- Մարիետա Սամվելի Միքաելյան
- Լիյա Ալեքսանդրի Մինասբեկյան
- Գայանե Հմայակի Պողոսյան
- Էվելինա Գեորգիի Սարգսյան
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
- Vardevanyan P.O., Antonyan A.P., Parsadanyan M.A., Shahinyan M.A. Study of the influence of the ionic strength on complex-formation of ethidium bromide with poly(rA)-poly(rU). J. of Biomol. Struct. & Dyn., 2019, v. 37, N5, p. 2493-2498.
- Vardevanyan P.O., Parsadanyan M.A., Antonyan A.P., Shahinyan M.A., Karapetyan A.T. Spectroscopic study of interaction of various GCcontent DNA with Hoechst 33258 depending on Na + concentration. J. of Biomol. Struct. and Dyn., 2021, v. 39, N4, p. 1519-152.
- Vardevanyan P.O., Antonyan A.P., Parsadanyan M.A., Shahinyan M.A., Petrosyan N.H. //Study of interaction of methylene blue with DNA and albumin. J. of Biomol. Struc. & Dyn.,2022, v. 40, N 17. p. 7779-7785.
- Vardevanyan P.O., Parsadanyan M.A., Antonyan A.P., Shahinyan M.A. Study of complexes of Hoechst 33258 with poly(rA)-poly(rU) depending on various ionic strengths in the water-saline solution. J. of Biomol. Struct. and Dyn., 2022, V.40, p. 1182-1188.
- Movsesyan Z.O., Antonyan A.P., Vardevanyan P.O. Binding mechanism of methylene blue with single-stranded synthetic polynucleotides poly(rA) and poly(rU). Journal of Applied Spectroscopy, 2023, v.90, N4, p.742-746.
Contacts
Լաբորատորիայի վարիչ՝
կ․գ․դ, պրոֆեսոր Պողոս Վարդևանյան
Հեռ․՝ 45-22 (ներքին)
Էլհասցե՝ p.vardevanyan@ysu.am