- Main
- Group
- Կենդանաբանության լաբորատորիա
Կենդանաբանության լաբորատորիա
Կենդանաբանության լաբորատորիան գործում է 1921 թ․-ից։ «Վայրի կենդանիների հիվանդությունների և կենսանվտանգության» խումբը ստեղծվել է 2022 թվականին գործող Կենդանաբանության լաբորատորիայում։
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է՝
- Հայաստանում կենդանիների պահպանություն,
- կենդանիների բազմազանության ուսումնասիրություն,
- հիբրիդային տեսակառաջացում,
- ցանցաձև էվոլյուցիա, կուսածնություն,
- զոոնոզ հիվանդություններ,
- կենդանիների էկտոմակաբույծներ,
- վայրի կենդանիների հիվանդություններ,
- ողնշարավոր կենդանիների ֆիլոաշխարհագրություն,
- անողնաշար կենդանիների ֆիլոգենետիկա,
- օտարածին և ինվազիվ կենդանիներ,
- կենդանիների վարքագիծը,
- կենդանական տեսակների տարածվածության մոդելավորում:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Կատարվում է տարբեր մեթոդներով կուսածին մողեսների հիբրիդային կարիոտիպի ուսումնասիրություն՝ օգտագործելով ծնողական երկու տեսակների պերիցենտրոմերային քրոմոսոմային շրջանների առանձնացումը և նուկլեոտիդային հաջորդականությամբ ֆլուորեսցենտ ԴՆԹ-ի զոնդերի ստեղծումը FISH մեթոդով: Նոր ֆլուորեսցենտ ԴՆԹ-ի զոնդերը հնարավորություն կտան արագ նույնականացնելու հիբրիդային քրոմոսոմներ:
- Ուսումնասիրվում է ֆիլոգենետիկական բազմազանությունը Իրանի Էլբորզ լեռնաշղթայի երկայնքով Darevskia ցեղի ժայռային մողեսների հինգ տեսակները՝ D. chlorogaster, D. caspica, D. defilippii, D. schaekeli և D. Raddei:
- Ուսումնասիրվում է Mycoplasma spp., Mycoplasma agassizzi և հերպեսովիրուսային հիվանդությունների առկայությունը Հայաստանի վայրի կրիաների պոպուլյացիաներում:
- Հետազոտվում են մոծակներով և տիզերով փոխանցվող վտանգավոր պաթոգենների տարածվածությունը և բազմազանությունը Հայաստանում:
- Հետազոտվում են տարբեր սողունների գլխուղեղում նեյրոնների քանակը և նրանց էվոլյուցիոն նշանակությունը:
- Հետազոտվում են վայրի կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկերը և սպառնալիքները։ Զոոնոզ հիվանդությունների ռիսկային ինդեքսի հիման վրա ստացված թեժ կետերի քարտեզների ստեղծումը, ինչպես նաև հիվանդության հիմքում ընկած մեխանիզմների բացահայտումը կօգնեն բարելավելու հսկողությունը և կաջակցեն երկարաժամկետ զարգացող վարակիչ հիվանդությունների մոնիթորինգի ծրագրերին։ Ստացված տվյալների հիման վրա կքարտեզագրվեն Հայաստանում զոոնոզ վարակիչ հիվանդությունների տարածական տատանումների թիրախային կետերը:
- Հետազոտվում են Հայաստանի սարդերի բազամազանությունը և դրանց էկոլոգիան:
- Հետազոտվում են Հայաստանի ցամաքային փափկամարմինների էկոլոգիան, փափկամարմինների վտանգված, էնդեմիկ, ինչպես նաև ինվազիվ տեսակները:
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն,
- ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ,
- «EcoHealth Alliance» գիտական կենտրոն, ԱՄՆ,
- Բռնոյի ողնաշարավորների կենսաբանության ինստիտուտ, Չեխիա
- Բռնոյի անասնաբուժական և դեղագործական գիտությունների համալսարան, Չեխիա,
- Պրահայի Չարլզ համալսարան, Չեխիա,
- Պերուջայի համալսարան, Իտալիա,
- Հումբոլդտի համալսարան, Բեռլին, Գերմանիա,
- Բոնի Կոենիգ թանգարան, Գերմանիա,
- Կարդինալ Ստեֆան Վիշինսկու համալսարան, Լեհաստան,
- Սաբզեվար համալսարան, Իրան,
- Տարտուի համալսարան, Էստոնիա,
- Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Կենսաբանության գիտական կենտրոն, Բուդապեշտ, Հունգարիա,
- Լյուբլյանայի համալսարան, Սլովենիա,
- Իլյայի պետական համալսարան, Թբիլիսի, Վրաստան
Աշխատակիցներ
- Մարինե Առաքելյան Սեմյոնի
- Աստղիկ Ղազարյան Սամվելի
- Սարգիս Աղայան Աղասու
- Գեորգի Պապով Յուրիի
- Արմինե Քոսյան Մանվելի
- Ռուզաննա Պետրոսյան Կիմի
- Տիգրան Հայրապետյան Արթուրի
- Մերի Արզումանյան Վիկտորի
- Օֆիկ Ելաբեկյան Ալիկի
- Սեդա Ադամյան Վահանի
- Տաթևիկ Հարությունյան Լեռնիկի
- Մանան Ասիկյան Վարազդատի
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
1. Biodiversity of Armenia. Ed. G. Fayvush, Springer, 2023, 412 pp.
4. Arzumanyan M., Ghrmajyan A., Muradyan V., Tammaru T., Arakelyan M. 2023 Molluscs as bioindicators of tourism pressure on ecosystems of Dilijan National Park, Armenia // Journal of Ecotourism, published online. 22:4, 566-577.
Contacts
Լաբորատորիայի վարիչ՝
կ․գ․դ, պրոֆեսոր Մարինե Առաքելյան
Հեռ․՝ 45-10 (ներքին)
Էլհասցե՝ arakelyanmarine@ysu.am