- Main
- Group
- Կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային լաբորատորիա
Կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային լաբորատորիա
Կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիան ստեղծվել է 2005 թվականին:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է՝
- հակաքաղցկեղային դեղամիջոցների ազդեցության հետազոտություն առողջ հյուսվածքների բջջային մեթոբալիզմի վրա,
- ֆերմենտաբանություն,
- բժշկական և կլինիկական կենսաքիմիա,
- հորմոնների և հակաքաղցկեղային դեղամիջոցների ազդեցության մեխանիզմներ:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Առնետների լյարդի բջիջների, թիմոցիտների և թոքերի քրոմատինի փաթեթավորման փոփոխությունների ուսումնասիրությունը հակաքաղցկեղային դեղամիջոցներ օլիպարիբի և բլեոմիցինի ներգործությունից հետո:
- Ցիսպլատինի, բլեոմիցինի, թանաթթվի համատեղ ազդեցության հետազոտումը լյարդի բջիջների, թիմոցիտների և թոքերի քրոմատինի փաթեթավորման վրա:
- Քաղցկեղային բջիջների կենսունակության որոշում բլեոմիցինի, ցիսպլատինի և թանաթթվի ներգործությունից հետո:
- Քրոմատինի կառուցվածքը մոդելավորող ֆերմենտ ՊԱՌՊ 1-ի ակտիվության կարգավորումը առնետների լյարդի, ուրցագեղձի և թոքի բջջակորիզներում հակաքաղցկեղային դեղամիջոցներ բլեոմիցինի, ցիսպլատինի և թանաթթվի համատեղ ներգործությունից հետո:
- Առնետների լյարդի և թիմոցիտների բջջակորիզներում ՊԱՌՊ 1-ի արգելակման ուսումնասիրությունը կենդանիներին օլիպարիբի ներարկումից հետո: Բջջակորիզներից անջատված ԴՆԹ-ի հալման կորերի ուսումնասիրություն:
- Էնդոգեն բջջակորիզային ՆԱԴ+ պարունակության որոշում լյարդի և թիմոցիտների բջջակորիզներում բլեոմիցինի ներարկումից հետո և բլեոմիցինի, ցիսպլատինի և ԹԹ-ի համատեղ ներգործությունից հետո:
- Ցիսպլատինի և դրա հետ որպես բուժման հարակից միջոց կիրառվող տարբեր ստերոիդային հորմոնների (էստրադիոլ, պրոգեստերոն, դեքսամետազոն, հիդրոկորտիզոն և այլն) առանձին և համատեղ ազդեցությունը՝
ա) առնետների տարբեր հյուսվածքներից ստացված բջջակորիզների ֆոսֆոլիպիդների կազմի և բաղադրության վրա,
բ) օքսիդատիվ սթրեսի և լիպիդների պերօքսիդային օքսիդացման մակարդակի վրա առնետների տարբեր հյուսվածքներում, ամբողջական արյան մեջ և պլազմայում,
գ) բջջի հակաօքսիդիչ համակարգի բաղադրամաս հանդիսացող հակաօքսիդիչ ֆերմենտների (կատալազ, GSH պերօքսիդազ և այլն) ակտիվության վրա,
դ) առնետների տարբեր հյուսվածքների բջիջներում գլուտաթիոնի (վերականգնված և օքսիդացած) քանակական փոփոխությունների վրա:
- ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների բացահայտմանը MnTOEtPyP4 պորֆիրինի առկայությամբ, կապման հնարավոր մեխանիզմների պարզաբանմանը, կապման թերմոդինամիկական պարամետրերի հաշվարկ:
- poly(dI-dC).poly(dI-dC)-ի կոմպլեքսագոյացման առանձնահատկությունները մետաղ չպարունակող H2TOEtPyP4 պորֆիրինի և նրա մետաղական ածանցյալների՝ CuTOEtPyP4-ի և CoTOEtPyP4-ի հետ փոխազդեցության ուսումնասիրություն:
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- Իլինոիսի համալսարանի բժշկական քոլեջի ընդհանուր բժշկության ամբիոն,
- ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ,
- Մակրոմոլեկուլների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիա, Ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան,
- Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիա, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ, Երևանի պետական համալսարան:
Աշխատակիցներ
- Անուշ Լևոնի Ասատրյան
- Արծրունի Իրինա Գեղամի
- Կարինե Ստեփանի Մատինյան
- Ժենյա Վաղինակի Յավրոյան
- Անանյան Գայանե Վոլոդի
- Նունե Ռոմենի Հակոբյան
- Ագապի Գևորգի Հովհաննիսյան
- Գևորգյան Էմիլ Սոսի
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
- Anush L. Asatryan, Karine S. Matinyan, Irina G. Artsruni, Emil S. Gevorgyan, Ara P. Antonyan & Poghos O. Vardevanyan. Transient decondensation of chromatin in liver nuclei of rats treated with tannic acid, Journal of Biomolecular Structure and Dynamics, 2019, 38(12), 3743-3749,
- Gayane V. Ananyan, Nelli H. Karapetyan & Yeva B. Dalyan. The structural features of poly(dG-dC).poly(dG-dC) at complexation with some porphyrins. Journal of Biomolecular Structure and Dynamics
- Gayane V.Ananyan, Yeva B.Dalyan, Nelli H.Karapetyan, Vigen G.Barkhudaryan & Ani A.Avetisyan: Interaction of MnTOEtPyP4 porphyrin with DNA, Journal of Biomolecular Structure and Dynamics, 2022, 10313-10318
- Hakobyan N.R., Yavroyan Zh.V., Hovhannisyan A.G., Gevorgyan E.S. Cisplatin and progesterone separate and combined action on rat brain nuclear phospholipids content. Prostaglandins & Other Lipid Mediators. 2023, 168, 106750, 1-5,
- Anush L. Asatryan, Karine S. Matinyan, Lusine G. Aslanyan, Yeva B. Dalyan, Irina G. Artsruni. Bleomycin and Olaparib Induced Modulation of Poly (ADP-Ribose) Polymerase 1 Activity and Chromatin Structure in Thymocyte Nuclei. Asian Journal of Pharmaceutics, 2023, 17(3), 502-508
Contacts
Լաբորատորիայի վարիչ՝
կ․գ․թ, ասիստենտ Անուշ Ասատրյան
Հեռ․՝ 45-24 (ներքին)
Էլհասցե՝ anush.asatryan@ysu.am