- Main
- Group
- Կիրառական կենսաբանության և էկոլոգիայի լաբորատորիա
Կիրառական կենսաբանության և էկոլոգիայի լաբորատորիա
Կիրառական կենսաբանության և էկոլոգիայի լաբորատորիան ստեղծվել է 2013 թվականին:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է․
- հողերի աղակալման գործընթացի ուսումնասիրություն և բարելավման նորարարական ուղիների բացահայտում,
- հողերի՝ ծանր մետաղներով աղտոտվածության ուսումնասիրություն, գնահատում և բարելավում,
- նանոմասնիկների (կանաչ սինթեզ) կենսաբանական ազդեցության ուսումնասիրություն,
- կենսաբազմազանության ուսումնասիրություն,
- նանոմասնիկների կենսաբանական ազդեցություն,
- գինու պատրաստման ավադական տեխնոլոգիա,
- միկրոպլաստիկի ազդեցությունը ջրային էկոհամակարգերի վրա,
- գիշատիչ ջրային սնկերի ուսումնասիրություն,
- նյութերի հակասնկային և հակաբակտերիալ ակտիվությունների ստուգում,
- հանքուղիների ջրերից մեկուսացված շտամներով կենսատարրալվացում:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Հայաստանի Հանրապետության առավել ռիսկային շրջանների հողերի աղակալվածության աստիճանի գնահատում և հողերի դեգրադացիայի գործընթացի ուսումնասիրություն՝ ըստ հողի կենսաբանական ակտիվության տարբեր ցուցանիշների։
- Մշակաբույսերի աղադիմացկունության ուսումնասիրում և աղային սթրեսի մեղմման առավել արդյունավետ ուղիների բացահայտում։
- Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի որակի ուսումնասիրություն և դրանց ոռոգելի հատկությունների գնահատում։
- Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական շրջանների հողերի՝ ծանր մետաղներով աղտոտվածության աստիճանի ու էկոլոգիական ռիսկերի գնահատում և տարբեր բուսատեսակների ֆիտոռեմեդիացիոն ներուժի ուսումնասիրում։
- Ընտրված նյութերի հակասնկային և հակաբակտերիալ ակտիվությունների ստուգում:
- Պղնձամոլիբդենային և բազմամետաղային հանքավայրերի հանքուղիների ջրերից շտամների մեկուսացում: Մեկուսացված շտամների միջոցով կենսատարրալվացման արդյունավետության ստուգում։
- Հետազոտվում է միկրոպլաստիկի ազդեցությունը գիշատիչ սնկերի վրա: Գնահատվում է մեղվի մայրակաթի առկայությամբ ստացված արծաթի նանոմասնիկների հակասնկային և հակաքաղցկեղային ազդեցությունը։
- Ավանդական գինեգործության ֆիզիկաքիմիական և կենսաքիմիական մեխանիզմների ուսումնասիրություն։
- Գինու թափոնների հակասնկային և հակաբակտերիալ հատկությունների ուսումնասիրություն։
- Գինու խաղողի շաքարասնկերի տեսակային բազմազանության ուսումնասիրություն։
- Միկրոպլաստիկի ազդեցությունը ջրային էկոհամակարգերի առաջնային օղակի՝ ֆիտոպլանկտոնի վրա, քանակական և որակական դինամիկա, ՑՎԾ–ի (HABs) տոքսիկ դրսևորումները։
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային համալսարանի հողագիտության և հողային ռեսուրսների գնահատման ամբիոն,
- Գորիցիա քաղաքի (Իտալիա) գյուղատնտեսության վարչության մշակաբույսերի ուսումնասիրության և հողագիտության գիտահետազոտական կենտրոն,
- Լյուբլինի համալսարանի բույսերի ֆիզիոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոն (Լեհաստան),
- ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն,
- ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ,
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ,
- Դիժոնի Ագրոինստիտուտ, Սննդի և գինու ֆիզիկական քիմիայի լաբորատորիա, Ֆրանսիա,
- «Armenia Wine» ընկերություն,
- Gevorgyan Winery:
Աշխատակիցներ
- Ալեքսանդր Հրանտի Եսայան
- Կարեն Արամայիսի Ղազարյան
- Գարեգին Գևորգի Սևոյան
- Հայկ Ազատի Մինասյան
- Լուսինե Ռաֆայելի Համբարյան
- Սյուզաննա Սայաթի Եսոյան
- Աբհիշեկ Ռակեշ Կումար Սինխ
- Կարեն Կառլենի Գրիգորյան
- Լիլիթ Էդիկի Ղուկասյան
- Տիգրան Ալեքսանդրի Եսայան
- Բելլա Գագիկի Բաբայան
- Արմինե Դավիթի Չախմախչյան
- Անի Կարենի Հայրապետյան
- Միլենա Գրիշայի Շահբազյան
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
- Ghazaryan, K. A., Movsesyan, H. S., Minkina, T. M., Nevidomskaya, D. G., & Rajput, V. D. (2022). Phytoremediation of copper-contaminated soil by Artemisia absinthium: Comparative effect of chelating agents. Environmental Geochemistry and Health, 44(4), 1203–1215. Q1.
- Ghazaryan, K. A., Movsesyan, H. S., Minkina, T. M., Sushkova, S. N., & Rajput, V. D. (2021). The identification of phytoextraction potential of Melilotus officinalis and Amaranthus retroflexus growing on copper- and molybdenum-polluted soils. Environmental Geochemistry and Health, 43(4), 1327–1335. Q1.
- Ghazaryan, K., Movsesyan, H., Gevorgyan, A., Minkina, T., Sushkova, S., Rajput, V., & Mandzhieva, S. (2020). Comparative hydrochemical assessment of groundwater quality from different aquifers for irrigation purposes using IWQI: A case-study from Masis province in Armenia. Groundwater for Sustainable Development, 11, 100459.,Q1.
- Khosrovyan, A., Avalyan, R., Atoyants, A., Aghajanyan, E., Hambaryan, L., Aroutiounian, R., & Gabrielyan, B. (2023). Tradescantia-Based Test Systems Can Be Used for the Evaluation of the Toxic Potential of Harmful Algal Blooms. Water, 15(13), 2500. , Q1.
- Singh, A., Rajput, V. D., Sharma, R., Ghazaryan, K., & Minkina, T. (2023). Salinity stress and nanoparticles: Insights into antioxidative enzymatic resistance, signaling, and defense mechanisms. Environmental Research, 235, 116585. , Q1.