ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի է ունեցել կենտրոնի «Կրթության կազմակերպում» և «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՋՐԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի համատեղ կազմակերպած աշխատաժողովը «Ջրաօդերևութաբանի համաշխարհային օր» խորագրով էր: Քննարկման հիմնական թեմաներն էին կլիմայի փոփոխություններն ու Սևանա լճի հիմնախնդիրները:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, համագործակցելով ֆակուլտետների հետ, ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների դեկանների և Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտների միջև կազմակերպել է հանդիպումներ՝ նպաստելու ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն ու իրազեկմանը:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ-ն հյուրընկալեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին՝ քննարկելու կրթական հաստատությունների համագործակցային ծրագիրը և կրկնակի դիպլոմների տրամադրման հարցը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ իրականացվում է «Creation and law» ամենամյա ծրագիրը: Այսօր «Իրավաստեղծ գործընթաց» խորագրով սեմինար-քննարկմամբ տրվել է դասընթացների փուլի մեկնարկը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8 եզրափակչի 2-րդ շրջանում առաջին մրցափուլից դուրս մնացած թիմերը ստացել են ևս մեկ հնարավորություն՝ պայքարելու 1/4 եզրափակիչ անցնելու համար:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշման նպատակով ավագ դպրոցների աշակերտները հանդիպել են համալսարանի դասախոսների հետ, լսել դասախոսություններ արդիական թեմաների վերաբերյալ և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մասնագետներին:
DIRECTOR OF YSU FACULTY OF LAW SCIENTIFIC-EDUCATIONAL CENTER ON ENVIRONMENTAL LAW HOSTED A REPRESENTATIVE OF THE UN ECONOMIC COMMISSION FOR EUROPE Olimpia Geghamyan, Director of the Scientific-Educational Center for Environmental Law at YSU Faculty of Law, hosted Marianna Bolshakova, a representative of the UN European Economic Commission's international team of experts, and discussed with her the problems of ecological education and upbringing in Armenia.
THE AMBASSADOR EXTRAORDINARY AND PLENIPOTENTIARY OF THE KINGDOM OF THE NETHERLANDS TO THE REPUBLIC OF ARMENIA VISITED YSU YSU Rector Hovhannes Hovhannisyan met with Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of the Netherlands to the Republic of Armenia Nicho Schermers.
ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Կինն ու բնությունը» խորագրով շարքի առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր նույն ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Շահբազյանի աշխատանքները: