- Main
- Node
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
March 04, 2020 | 11:55
Ուսանողական
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Հաշվի առնելով արտահերթ արձակուրդը` մարտի 3-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Moodle» համակարգի միջոցով իրականացվում է հեռավար դասավանդում:
Մեզ հետ զրույցում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն ասաց, որ հեռավար դասավանդումը կազմակերպելու ուղղությամբ դեռևս մարտի 2-ից ֆակուլտետում իր հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվել:
««Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգը ֆակուլտետում ներդրվել և կիրառվում է 2018 թ․ հոկտեմբերից: Այժմ այն հնարավորություն է տալիս նաև լրացնելու բաց թողնված դասախոսությունները և հետ չմնալու ուսումնական գործընթացից»,-ասաց Գեղամ Պետրոսյանը։
Նրա փոխանցմամբ, «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի օգնությամբ հարթակ մուտք գործող ուսանողն ամբողջական տեղեկատվություն է ստանում դասընթացի ընդհանուր նկարագրի մասին, տեղեկանում է առաջադրանքների կատարման համար սահմանված ժամկետներին, ինչպես նաև այն աղբյուրներին, որոնք անհրաժեշտ են տվյալ թեման յուրացնելու համար:
Քնար Միսակյան