- Main
- Node
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԱՐՏԻ 23-ԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՎԵԼՈՒ է ԴԱՍԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
March 23, 2020 | 11:13
Կրթություն
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԱՐՏԻ 23-ԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՎԵԼՈՒ է ԴԱՍԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մարտի 20-ին տեղի է ունեցել առցանց ուսուցման կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգվել է այսօրվանից ապահովել դասացուցակով (լսարանային ուսուցման) նախատեսված բոլոր առարկաների առցանց դասավանդումը:
Խորհրդակցության ընթացքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը ներկաներին մի շարք հանձնարարականներ է տվել, որոնք վերաբերում էին հանրապետությունում արտակարգ դրության հայտարարման պատճառով լսարանային դասերի դադարեցմանը և ուսուցման առցանց տարբերակին անցնելուն։
Մասնավորապես՝ ֆակուլտետի բոլոր ամբիոնների վարիչներին և մագիստրոսական ծրագրերի ղեկավարներին խստիվ հրահանգվել է 23.03.2020 թ. ապահովել դասացուցակով (լսարանային ուսուցման) նախատեսված բոլոր առարկաների առցանց դասավանդումը:
Դասերի անցկացումը վերահսկելու նպատակով մշակվել և դասախոսներին են ուղարկվել հաշվետվության ձևեր, որոնք դասախոսը յուրաքանչյուր շաբաթվա համար պետք է լրացնի և ուղարկի ամբիոնի վարիչին (մագիստրոսական ծրագրի դեպքում՝ ծրագրի ղեկավարին): Վերջինս յուրաքանչյուր երեքշաբթի, հիմնվելով դասախոսների հաշվետվությունների վրա, պետք է ամփոփ հաշվետվություն ներկայացնի ֆակուլտետի յուրաքանչյուր ամբիոնի (մագիստրոսական ծրագրի) նախորդ շաբաթվա առցանց ուսուցման կատարողականի վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ այս ընթացքում ֆակուլտետում դասավանդվող առարկաների մեծ մասի դասախոսներն առարկայի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ նյութերն ուղարկել են ուսանողներին, իսկ ոմանք էլ արդեն հասցրել են տարբեր հարթակներում անցկացնել առցանց դասընթացներ:
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ հաշվետվությունների ձևերը։
Կատարողական առկա ուսուցման համակարգի բակալավրիատի համար
Կատարողական առկա ուսուցման համակարգի մագիստրատուրայի համար
Կատարողական հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի համար
Կատարողական հեռակա ուսուցման համակարգի մագիստրատուրայի համար