- Main
- Node
- ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
March 12, 2021 | 12:38
Հասարակություն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» թեմայով աշխատաժողով:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և վերլուծության ենթարկել կենսաբժշկության ոլորտին առնչվող ներպետական օրենսդրությունը, վեր հանել իրավական բացերն ու կոլիզիաները, ինչպես նաև ցույց տալ միջազգային փորձն ու Օվիեդոյի կոնվենցիայի հետագա վավերացմանն ուղղված գործունեության տեսլականը։
Միջոցառմանը բանախոսությամբ հանդես են եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը, նույն ծրագրի փորձագետ Սամվել Գրիգորյանը և ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի իրավաբան, առողջապահության իրավունքի մասնագետ Վիկտորյա Հակոբջանյանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով, տարատեսակ հիմնավոր հարցադրումներով, ծավալվել է բավականին հետաքրքիր և արդյունավետ քննարկում, ինչը թույլ է տվել վեր հանել ավելի շատ հիմնախնդիրներ ու գտնել վերջիններիս լուծման ուղղված օպտիմալ ուղիներ։
Միջոցառմանը մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, այլ համալսարանների ուսանողներ, իրավաբաններ և բժիշկներ։
Գևորգ Բարսեղյանը փաստեց, որ առաջիկայում ֆակուլտետային ՈՒԳԸ-ն հանդես կգա նոր նախաձեռնություններով:
Պատրաստեց Քնար Միսակյանը