April 15, 2021 | 14:48
Ուսանողական
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր՝ապրիլի 9-ին, տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուիզա Մելքոնյանի հետ գիտական աշխատանք գրելու հմտությունների շուրջ:
Նախ՝ մանրամասն ներկայացվեցին գիտական աշխատանք գրելու սկզբունքներն ու օրինաչափությունները: Առանձին անդրադարձ կատարվեց հետազոտական աշխատանքներ, հոդվածներ, ավարտական աշխատանքներ, թեզեր ու ատենախոսություններ գրելու հստակ կանոններին, ինչից հետո տրվեցին ուսանողների կողմից տրված հարցերի պատասխանները:
Քննարկման արդյունքում գիտելիքներն առավել լիարժեք ու ամբողջական դարձան՝ նպաստելով ուսանողների գրավոր խոսքի ճշգրտությանն ու կանոնավորմանը: