- Main
- Node
- ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2021 Թ. ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
May 16, 2021 | 11:18
Հասարակություն
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2021 Թ. ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ամփոփվել են ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները:
ԵՊՀ-ում երկրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել են հիմնական, համատեղությամբ կամ ժամավճարային հիմունքներով դասավանդողները, որոնք տվյալ ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ում դասավանդել են առնվազն 2 մասնագիտական դասընթաց:
Հայտարարված չորս անվանակարգում հաղթողներ են ճանաչվել.
Ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում՝
Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահագն Միքայելյան,
Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ Կարեն Նավասարդյան,
Բնագիտական անվանակարգում՝
Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյան,
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյան,
Բանասիրական անվանակարգում՝
Անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյան,
Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյան,
Արաբագիտության ամբիոնի դոցենտ Սոնա Տոնիկյան,
Հասարակագիտական անվանակարգում՝
Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ Սերոբ Խաչատրյան,
Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյան:
Տեղեկացնենք, որ մրցույթի հաղթողներին տրվելու են հավաստագիր և ֆինանսական պարգևատրում: Բացի դրանից՝ մրցանակակիրները հնարավորություն են ունենալու տեսաձայնագրելու մեկ կրթական մոդուլ:
Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ:
Պատրաստեց Քնար Միսակյանը