- Main
- Node
- ԵՊՀ-Ի ՈՒ ՀՊՄՀ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
May 19, 2021 | 16:51
Մշակույթ
ԵՊՀ-Ի ՈՒ ՀՊՄՀ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քանոն և պոեզիա» համերգային ծրագիրը, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 102-ամյակին:
Մինչ համերգային ծրագրի մեկնարկը՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնն ու ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետը համագործակցության հուշագիր կնքեցին:
Հյուրերին ողջունելով՝ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց. «ԵՊՀ մշակույթի կենտրոնը, հավատարիմ մնալով իր որդեգրած ավանդույթներին, Մայր բուհի 102-ամյակը նշանավորում է ևս մեկ նոր համագործակցության մեկնարկով: Այս միջոցառման միջոցով մենք ազդարարում ենք մեր համատեղ գործունեության սկիզբը՝ հույս հայտնելով, որ այն կարևոր հիմք կհանդիսանա հետագա բազմաբնույթ միջոցառումների համար»:
ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՊՄՀ պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը կարևորեց Մայր բուհի մշակույթի կենտրոնի հետ համագործակցությունը և նշեց, որ այն լավ առիթ է ապագա սերունդներին ծանոթացելու ազգային գործիքներին: Այնուհետև պրոֆեսորը փոխգործակցության հուշագիրը հանձնեց ԵՊՀ միջազգայի համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանին:
Պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը շնորհավորեց ներկաներին և կողմերին արդյունավետ համագործակցություն մաղթեց:
Համերգային ծրագրի մեկնարկը տրվեց «Զվարթնոց» և ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի (ռեժիսոր Կարինե Դավթյան) համատեղ համարով: Միջոցառման մասնակիցներին քանոնահարների անսամբլի կատարմամբ ներկայացվեց Կոմիտասի «Տե՛ր, ողորմյա»-ն, իսկ Պարույր Սևակի «Եղիցի լույս» ստեղծագործությունից հատված կարդաց «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան Ալբերտ Սաֆարյանը: