June 28, 2021 | 15:49
Հասարակություն
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը շրջանավարտներին շնորհավորել և հետագա հաջողություններ են մաղթել ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը և Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը:
Արմեն Գալստյանը հույս է հայտնել, որ ուսանողները լավ հիշողություններ կտանեն իրենց հետ և բարձր կպահեն ֆակուլտետի անունը ցանկացած միջավայրում. «Հուսով եմ՝ դուք նշանակալի ներդրում կունենաք մեր մասնագիտության մեջ, իսկ մենք կհպարտանանք ձեզանով»:
Արմեն Մարտիրյանն էլ, մաղթելով մասնագիտական առաջընթաց և հաջողություններ կյանքում, նշել է, որ շրջանավարտները դեռ երկար ճանապարհ կանցնեն, բայց համալսարանի դռները միշտ բաց կլինեն նրանց համար:
Քնար Միսակյան