- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄՄՈՒՀ-ԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
June 28, 2021 | 15:54
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄՄՈՒՀ-ԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՄՄՈՒՀ-ի (միջին մասնագիտական ուսումնական հաստատություն) շրջանավարտների 2021-2022 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են հունիսի 28-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ առցանց տարբերակով:
Դիմորդներն իրենց դիմում-հայտերը կարող են ուղարկել eduorg@ysu.am էլեկտրոնային հասցեին:
Համաձայն ՀՀ կառավարության 2020 թ․մայիսի 27-ի N856-Ն որոշման՝ դիմում-հայտը կարող են լրացնել միայն «Գերազանց» և/կամ «Լավ» գնահատական ունեցող շրջանավարտները։ Դիմում-հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)՝
դիպլոմը և դիպլոմի միջուկը (միջուկը սքանավորվում է երկու կողմից),
անձնագիր կամ նույնականացման քարտ,
կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:
Նշենք, որ դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ:
Կից ներկայացնում ենք ԵՊՀ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների չափերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների, միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և տեղերի ցանկը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077-33-70-69, 060-710-033 հեռախոսահամարներով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 13:00-ից մինչև 16:00-ն։
ԵՊՀ-ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին։