- Main
- Node
- ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ
July 08, 2021 | 15:35
Հասարակություն
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4 ուսանող մասնակցել է «Հանրային կառավարման դպրոցների միջտարածաշրջանային ցանց»-ի կողմից կազմակերպված ուսանողական գիտահետազոտական աշխատանքների միջազգային երկրորդ մրցույթին և զբաղեցրել մրցանակային տեղեր: Մասնակիցներից Դիանա Նանյանը ճանաչվել է մրցույթի հաղթող:
«Հանրային կառավարման դպրոցների միջտարածաշրջանային ցանց»-ը ստեղծվել է ՌԴ Բելգորոդի պետական համալսարանի, Ղազախստանի Ալ-Ֆարաբիի անվան ազգային համալսարանի և Մերձսահմանային համագործակցության ու ինտեգրացիայի ինստիտուտի համագործակցության արդյունքում:
Կազմակերպված ուսանողական գիտահետազոտական աշխատանքների միջազգային երկրորդ մրցույթին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ անդամ պետությունների բակալավրիատի և մագիստրատուրայի բազմաթիվ ուսանողներ, որոնց թվում էին նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժնի մագիստրատուրայի և բակալավրի ավարտական կուրսերի 4 ուսանող:
Մրցույթի հետազոտության հիմնական ուղղություններ էին հետխորհրդային տարածքի պետությունների արտաքին քաղաքականությունը, միջհամայնքային կապերը, հանրային դիվանագիտությունը։ Սահմանված են եղել մի քանի անվանակարգեր. միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, հանրային և մունիցիպալ կառավարում:
Մրցույթի արդյունքներով «Միջազգային հարաբերություններ» անվանակարգում ԵՊՀ-ն ներկայացնող բոլոր 4 ուսանողներն էլ զբաղեցրել են մրցանակային տեղեր: Մրցույթի հաղթող է ճանաչվել մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողուհի Դիանա Նանյանը, իսկ մրցույթի դափնեկիրներ են դարձել բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներ Ավետիք Ղազարյանը, Միլենա Արշակյանը և Մարի Վասիլյանը:
Պատրաստեց Քնար Միսակյանը