- Main
- Node
- «ՄԱՀԱՆՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻ ՀԻՆ ՁԵՎԸ, ԵՎ ՍՏԵՂԾՎՈՒՄ ՆՈՐԸ». ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԵՏ
March 28, 2022 | 16:39
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
«ՄԱՀԱՆՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻ ՀԻՆ ՁԵՎԸ, ԵՎ ՍՏԵՂԾՎՈՒՄ ՆՈՐԸ». ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԵՏ
Թատրոնի միջազգային օրվա առթիվ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
Ռուբեն Բաբայանը ներկայացրեց թատրոնի դերն ու նշանակությունը: «21-րդ դարում մահանում է թատրոնը, բայց մահանում է թատրոնի հին ձևը, և ստեղծվում նորը, սակայն նրա էությունը չի փոխվում: Եղել են դեպքեր, երբ ցանկացել են կինոյի միջոցով աշխուժացնել թատրոնը: Դրանք, սակայն, ձախողվել են, որովհետև թատրոնը զրկվել է իր կարևոր հատկանիշից՝ կենդանի շփումից»:
Անդրադառնալով թատրոնի արդի խնդիրներին՝ Ռ. Բաբայանը նշեց. «Մեր գլխավոր խնդիրն այսօրվա չափանիշներին համապատասխանող մասնագետների պակասն է: Մեզ մոտ մասնագիտական պահանջները փոխարինված են հայրենասիրական պահանջներով, այնինչ մեծագույն հայրենասիրությունը մասնագիտությանը տիրապետելն է»:
Հանդիպմանը ներկա ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը: