- Main
- Node
- ԱՆՑԿԱՑՎԵՑ «SCOPUS» («ՍԿՈՊՈՒՍ») ԳԻՏԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ
May 04, 2022 | 13:20
Կրթություն
ԱՆՑԿԱՑՎԵՑ «SCOPUS» («ՍԿՈՊՈՒՍ») ԳԻՏԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչությունը «Elsevier» («Էլսևիեր») ակադեմիական հրատարակչական ընկերության հետ համատեղ կազմակերպել էր վեբինարների շարք՝ նպատակ ունենալով դասախոսներին, հետազոտողներին, ասպիրանտներին ծանոթացնելու «Scopus» («Սկոպուս») գիտական շտեմարանին:
Առցանց սեմինար-քննարկումների ընթացքում մասնակիցները ծանոթանացան «Scopus» գիտական շտեմարանի առանձնահատկություններին:
Եռօրյա քննարկումներն ունեին հետևյալ խորագրերը.
««Scopus» գիտատեխնիկական և բժշկական տեղեկատվության խոշորագույն ռեֆերատիվ բազան աշխարհում»,
«Վեբինար՝ հոդվածների հեղինակների համար. «Scopus»-ի օգնությամբ գրականության որոնում, ամսագրերի ընտրություն և գնահատում»,
««Scopus» հաշվետվության նախապատրաստում՝ գիտական արդյունքների հիման վրա»:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության ղեկավար Երանուհի Մանուկյանը նշեց. «ԵՊՆ-ն ներկայում մեծ ուշադրություն է դարձնում միջազգային հրապարակումներին, այդ իսկ պատճառով բաժանորդագրվել է «Elsevier»-ին: Այս վեբինարների ընթացքում հետազոտողները զարգացրին միջազգային շտեմարաններից, ռեսուրսներից, փաստաթղթերից օգտվելու իրենց հմտությունները»:
Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում «Elsevier»-ի գործընկերային ծրագրերի ղեկավար, բ.գ.թ. Անդրեյ Սերգեյի Միխայլովն ընդգծեց. «Այս վեբինարը վերաբերում է «Scopus»-ի օգտագործմամբ անցկացվող հետազոտության գնահատմանն ու հաշվետվություններին: Վեբինարի ընթացքում սովորեցինք «Elsevier»-ի պրոֆեսիոնալ լուծումների արդյունավետ օգտագործումը՝ ակադեմիական աշխատանքի համար: Այս գիտելիքները թույլ կտան հետագայում արդյունավետ աշխատել գիտական, տեխնիկական և բժշկական տեղեկատվության հետ»: