Տամպերեի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի խաղաղության հետազոտական ինստիտուտը (TAPRI, Ֆինլանդիա) կազմակերպում է ամառային դպրոց՝ «Պատմություն ընդդեմ պատմությունների. համատեղ հասկանալու ինտերակտիվ մոտեցում» թեմայով:
Ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություն ունեն պատմության և հարակից գիտակարգերի ասպիրանտները և մագիստրանտները։
Երկշաբաթյա ամառային դպրոցը կկազմակերպվի ս.թ. օգոստոսի 12-ից 18-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում: Դասընթացի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը:
Մասնակցության համար անգլերենի իմացությունը պարտադիր է։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով:
Հետաքրքրվողները պետք է մինչև ս.թ. մայիսի 8-ը իրենց ինքնակենսագրականները և դիմումներն ուղարկեն anush.petrosyan@tuni.fi էլհասցեին:
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ շարունակական կրթության կենտրոն:
Հեռ.՝ (+374 60) 710 212, էլհասցե՝ postgraduate@ysu.am: