«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն ըմպելիքների աշխարհի ամենախոշոր շշալցնող ընկերության մի մասն է։ Այն «Կոկա-Կոլա» ընկերության շշալցնող գործընկերն է: «Կոկա-Կոլա» ընկերությունը արտադրում և իր շշալցնող գործընկերներին է վաճառում խտանյութեր, հիմքեր և օշարակներ, սեփականության իրավունքով տիրապետում է ապրանքանիշերին և պատասխանատու է սպառողների ապրանքանիշային շուկայավարման նախաձեռնությունների համար:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ն օգտագործում է խտանյութերը և օշարակները վերջնական ապրանքանիշավորված ապրանքները արտադրելու, փաթեթավորելու, վաճառելու և առևտրային գործընկերներին ու սպառողների շրջանում բաշխելու համար:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ն արտադրում է գազավորված և չգազավորված
ըմպելիքներ և ջուր: Ընկերությունն ունի մոտ 350 աշխատակից և սպասարկում է 3 միլիոն սպառողների Հայաստանի բոլոր շրջաններում: Որպես Հայաստանի խոշոր գործատու և համաշխարհային ապրանքանիշ տեղի տնտեսությունում մատակարարման ցանցի միջոցով ընկերությունը ներդրել է ավելի քան 40 միլիոն եվրո։
Ընկերությունը շշալցնում, վաճառում և մատակարարում է աշխարհի ամենաճանաչված գազավորված ըմպելիքը՝ Կոկա-Կոլան: Կոկա-Կոլա Զրոյի, Սփրայտի և Ֆանտայի հետ միասին այն սպառողներին ապահովում է նաև գազավորված և չգազավորված ըմպելիքների, հյութերի և ջրի լայն տեսականիով:
2016 թ․ Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսները Կոկա-Կոլա ՀԲՔ-ին ճանաչել են որպես երեք տարի անընդմեջ ըմպելիքների արտադրության ոլորտի առաջատարներից մեկը Եվրոպայում և աշխարհում:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.am.coca-colahellenic.com։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/CocaColaARM
Ինստագրամյան էջ՝ www.instagram.com/cocacola_am