ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին կից գործող օպտիկների միջազգային կազմակերպության ուսանողական մասնաճյուղը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին կից գործող մասնաճյուղի հետ համատեղ ս.թ. հուլիսի 11-15-ը կազմակերպում է «Օպտիկան և նրա կիրառությունները» խորագրով միջազգային 11-րդ սիմպոզիումը՝ նվիրված ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:
Վերջինիս գլխավորությամբ 1960-ականներին ստեղծվել է ԽՍՀՄ-ում առաջին պինդմարմնային լազերը: Ակադեմիկոսին նվիրված այս միջոցառումը նպատակ ունի համախմբելու օպտիկայի, ֆոտոնիկայի և լազերային ֆիզիկայի բնագավառների տարբեր երկրների փորձառու գիտնականների՝ մասնակիցներին ընձեռելով նշված ոլորտների վերջին նորություններին ծանոթանալու հնարավորություն։
Սիմպոզիումը կազմակերպվում է ԵՊՀ-ի և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։
ՀՀ քաղաքացիներից և գիտակրթական հաստատությունների անդամներից սիմպոզիումին մասնակցելու համար մուտքավճար չի գանձվելու, սակայն մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս․թ․ հունիսի 11-ը։
Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://photonicsai.com/optics11/։