Deadline:
20 June 2023
Category:
Vacancy
R-Insights Research Company
Job type:
In office
Main Responsibilities
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող վերապատրասման դասընթացներին,
- Իրականացնել թեստային հարցազրույցներ՝ դասընթացների ժամանակ ներկայացված հրահանգների գործնական կիրառման կարողության հավաստման նպատակով,
- Քաղաքացիների բնակարաններում իրականացնել հարցազրույցներ՝ ընկերության կողմից տրամադրված հարցաթերթի հիման վրա, ընկերության կողմից հաստատված որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան,
- Օրական կտրվածքով ընկերության ներկայացուցիչներին հանձնել անհրաժեշտ լրացված փաստաթղթերը,
- Ներկայացնել հաշվետվություններ՝ հարցազրույցների ընթացքի վերաբերյալ,
- Օրական և շաբաթական կտրվածքով մասնակցել հարցազրույցի որակի ապահովմանն առնչվող քննարկումներին։
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները),
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ ազատ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն),
- Տեղեկությունների գաղտնիությունը և հետազոտական էթիկայի կանոնները պահպանելու ունակություն և պատրաստակամություն,
- Ռուսերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
- Տարրական թվային գրագիտություն՝ պլանշետով աշխատելու համար,
- Տեղանքում կողմնորոշվելու ունակություն,
- Լարված պայմաններում և գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն,
- Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)։