Deadline:
16 August 2023
Category:
Program
Team Telecom Armenia
Other information
«Team սերունդ» ստաժավորման ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում:
Ծրագրի նպատակն է ներգրավել Ընկերության կորպորատիվ մշակույթին համահունչ երիտասարդ կադրեր:
Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան 6 ամիսների ընթացքում անցնել վճարվող ստաժավորում Ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում` ցանցեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարքեթինգ, նախագծերի կառավարում, ֆինանսներ, վաճառք, և այլն…
Team Telecom Armenia-ում դու․
- կստանաս աշխատանքային փորձ;
- կաշխատես պրոֆեսիոնալ թիմում;
- կկարողանաս համատեղել ուսումը աշխատանքի հետ;
- հնարավորություն կստանաս աշխատանքի անցնել Team Telecom Armenia-ում՝ դրսևորելով լավագույն արդյունքներ։
Դիմի՝ր եթե դու.
- ԲՈՒՀ-ի ավագ (3-րդ և բարձր, մագիստրատուրա) կուրսի ուսանող ես կամ ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտ;
- սիրում ես սովորել;
- պատասխանատու և նպատակասլաց ես;
- առաջադեմ և թիմային ես;
- նախաձեռնող ես;
- ունես ժամանակը կառավարելու ունակություն;
- ուշադիր ես մանրուքներին;
- հայերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն, ռուսերեն լեզվի իմացություն։
Պայմաններ․
- մինիմալ աշխատավարձի չափով վարձատրություն;
- 5 օրյա ճկուն աշխատանքային գրաֆիկ;
- ծառայությունների մատուցման պայմանագիր՝ ծրագրի 6 ամիսների համար։