Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչի թափուր պաշտոնների տեղակալման համար.
Հ/Հ |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ |
ԱՄԲԻՈՆԸ |
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ |
1. |
Պատմության ֆակուլտետ |
Համաշխարհային պատմության ամբիոն |
1 |
2. |
Պատմության ֆակուլտետ |
Հայոց պատմության ամբիոն |
1 |
3. |
Ֆիզիկայի ինստիտուտ |
Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոն |
1 |
4. |
Ֆիզիկայի ինստիտուտ |
Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոն |
1 |
5. |
Ֆիզիկայի ինստիտուտ |
Օպտիկայի ամբիոն |
1 |
6. |
Ֆիզիկայի ինստիտուտ |
Մոդուլային ֆիզիկայի ամբիոն |
1 |
7. |
Ֆիզիկայի ինստիտուտ |
Ակադ. Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոն |
1 |
8. |
Ռուս բանասիրության ֆակուլտետ |
Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն |
1 |
9. |
Ռուս բանասիրության ֆակուլտետ |
Ռուս գրականության ամբիոն |
1 |
10. |
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ |
Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն |
1 |
11. |
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ |
Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն |
1 |
12. |
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ |
Կառավարման և գործարարության ամբիոն |
1 |
13. |
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ |
Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն |
1 |
14. |
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ |
Ընդհանուր մաթեմատիկայի ամբիոն |
1 |
15. |
Աստվածաբանության ֆակուլտետ |
Աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոն |
1 |
Համաձայն Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի մրցութային ընտրություն նշանակելու մասին ԵՊՀ ռեկտորի թիվ 165/1-Լ հրամանի (30.08.2023 թ.)՝ վերոնշյալ ամբիոնների վարիչի պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2023 թ. հոկտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին:
Ըստ «ԵՊՀ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի»` ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան։ Գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուներն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին երկրորդ անգամ կարող են մասնակցել միայն ֆակուլտետի դեկանի ներկայացմամբ ու ռեկտորի թույլտվությամբ։
Արգելվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուների մասնակցությունն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին երրորդ ժամկետով։
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները պետք է ունենան գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ և վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 5 հոդված՝ տպագրված ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում։
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 407 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում՝ ուղղված ԵՊՀ ռեկտորին,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճեն,
- գիտական աստիճանն ու գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
- գիտական, ուսումնամեթոդական աշխատանքների ու գյուտերի ցուցակ՝ ընդգրկելով միայն վերջին 5 տարվա հրատարակությունները,
- որակավորման բարձրացում անցնելու մասին վկայական (առկայության դեպքում),
- վերջին հինգ տարվա ընթացքում ուսանողական հարցման արդյունքների վերաբերյալ տեղեկանք (եթե հարցումներն իրականացվել են),
- անձնագրի և սոցիալական քարտի պատճենները:
- Մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. սեպտեմբերի 30-ը (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին (հեռ.՝ 060 710 002) կամ ԵՊՀ գիտական քարտուղարություն (հեռ.՝ 060 710 104):
ԵՊՀ ռեկտորատ