«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Բրյուսելի ազատ համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 3 շարժունություն ֆիզիկայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողների համար` 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու կամ պրակտիկա անցնելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+VUB:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 28-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության/պրակտիկայի համաձայնագիր (Learning Agreement for Studies)
7. անգլերենի իմացությունը հաստատող վկայական:
Բրյուսելի ազատ համալսարանում անգլերենով կազմակերպվող դասընթացների ցանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան