«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսլանդիայի համալսարանի միջև կնքված պայմանագրով միջազգային հարաբերությունների բնագավառում նախատեսվում է շարժունություն դասախոսների համար՝ 2023 թ․ հոկտեմբերին միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1 դասախոսի համար 1 շաբաթ ժամկետով՝ 8 ժամ տևողությամբ, «Փոքր երկրների դիվանագիտություն» թեմայով դասախոսություն կարդալու համար:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունում՝ էլեկտրոնային PDF տարբերակով (էլհասցե՝ a.aproyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերենով).
1. անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV)՝ « Europass » ձևաչափով,
3. Տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. Շարժունության համաձայնագիր (MobilityAgreement):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար դիմել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն՝ Դրամաշնորհների համակարգման բաժին՝ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 614 սենյակ, հեռ․՝ (+374 60) 710 135 (ներքին՝ 11-35):
Ծրագրի համակարգող՝ Արսեն Ապրոյան