«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Հայկական ատոմային էլեկտրակայան»
ՓԲԸ-ի հերթական համագործակցության շրջանակներում ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի սովորողներն այցելեցին
Մեծամորի ատոմակայան։ Նրանք ծանոթացան հերթափոխի անձնակազմին, ովքեր ատոմակայանի անխափան
աշխատանքի այդ օրվա երաշխավորներն էին, եղան կառավարման գլխավոր վահանակի մոտ։
Համալսարանականները շրջեցին գործող էներգաբլոկի կայանում՝ ականատեսը լինելով
էլեկտրաէներգիայի ստեղծման գործընթացին։
Այցի շրջանակներում նրանք եղան նաև ուսումնական մասնաշենքում, և վերջիններիս
ներկայացվեցին հոսանքի ստեղծման ընթացքը, գիտական ձեռքբերումները, ինչպես նաև՝ ատոմակայանի
պատմությունը։
Շրջայցը շարունակվեց ատոմակայնի մանրակերտի մոտ, և ներկաները ամբողջական պատկերացում
կազմեցին Հարավային Կովկասում նմանատիպ միակ կառույցի և նրա ենթակառուցվածքների մասին։
Շրջայցի ընթացքում նրանց ուղեկցում էին ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լ․
Հովհաննիսյանը, ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ա․ Բալաբեկյանը, ԵՊՀ կարիերայի կենտրոնի
տնօրեն Կ․ Նազարյանը, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Ա․ Խաչատրյանը և դասարանների պատասխանատու Լ․
Ամիրյանը։