Պեկինի տեխնոլոգիական ինստիտուտում (Beijing Institute of Technology (BIT)) հայտարարվում է մրցույթ ԵՊՀ ուսանողների համար՝ մագիստրոսական (2 տարի) և ասպիրանտական (PhD, 4 տարի) ծրագրերով ուսանելու նպատակով:
Ինստիտուտը տրամադրում է 3 ամբողջական կրթաթոշակ՝ ներառյալ ուսման վարձը, անվճար կեցությունը հանրակացարանում, բժշկական ապահովագրությունը և ամսական կրթաթոշակ՝ մագիստրանտների համար 3000 CNY, ասպիրանտների համար 3500 CNY չափով: Ավիատոմսերի գումարը չի փոխհատուցվում:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել Պեկինի տեխնոլոգիական ինստիտուտի կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 30-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. դիպլոմներ,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. անգլերենի կամ չինարենի իմացության տեղեկանք՝ ըստ կայքում նշված պարտադիր պահանջների,
7. ասպիրանտների համար՝ գիտական թեզի համառոտ նկարագիր:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան