Rate:
Full time
Deadline:
15 March 2024
Category:
Vacancy
<< ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ>> ՍՊԸ
Main Responsibilities
- Կատարել նախաթռիչքային պարտականություններ, այդ թվում՝ ստուգել անվտանգության սարքավորումները և կատարել անվտանգության ստուգումներ, համոզվել, որ օդանավը մաքուր է և կոկիկ, և որ նստատեղերի գրպաններում առկա տեղեկատվությունը թարմացված է, բոլոր կերակուրները, խմիչքները և պաշարները գտնվում են ինքնաթիռում
- Դիմավորել ուղևորներին ինքնաթիռում և ուղղորդել նրանց իրենց տեղերը
- Տեղեկացնել օդանավի ուղևորներին անվտանգության ընթացակարգերի մասին և համոզվել, որ ձեռքի ուղեբեռը ապահով կերպով տեղավորված է
- Վերելքից առաջ ստուգել, որ ամրացված լինեն բոլոր ուղևորների ամրագոտիները
- Օդաչուի անունից հայտարարություններ անել և թռիչքի ընթացքում պատասխանել հարցերին
- Մատուցել կերակուրներ և խմիչքներ
- Վաճառել անմաքս ապրանքներ և տեղեկացնել ուղևորներին իրենց ժամանման վայրում գործող ցանկացած արտոնությունների և սահմանափակումների մասին
- Հանգստացնել ուղևորներին և ապահովել, որ նրանք ճիշտ հետևեն անվտանգության ընթացակարգերին արտակարգ իրավիճակներում
- Ուղևորների հետ (որոնք կարող են վարվել կոպիտ կամ հակասոցիալական ձևով) վարվել քաղաքավարի, բայց հաստատակամորեն՝ ապահովելու համար թռիչքի մասնակիցների անվտանգությունն ու հարմարավետությունը
- Անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին օգնություն
- Համոզվել, որ ուղևորները թռիչքի ավարտին ապահով կերպով իջել են և ստուգել, որ օդանավում ուղեբեռ կամ կասկածելի իրեր չկան
- Լրացնել պահանջվող փաստաթղթերը՝ ներառյալ թռիչքի հաշվետվությունները
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն
- Լավ առողջական վիճակ
- Անգլերենի, ռուսերենի, հայերենի գերազանց իմացություն
- Սթրեսակայունություն
- Հաղորդակցման լավ հմտություններ, թիմային խաղացող, հաճախորդամետություն, դրական վերաբերմունք
- Պատրաստակամություն կանոնավոր աշխատանքային ռեժիմի
- Բաց լինել նոր գիտելիքների և դասընթացների համար
- Քրեական անցյալի բացակայություն
- Բորտուղեկցորդի վկայականի և աշխատանքային փորձի առկայությունը կդիտվեն որպես մեծ առավելություն
- Լինել պրոֆեսիոնալ, ճշտապահ և քաղաքավարի